Հայաստանում նոյեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, մահացել է 24 մարդ, ապաքինվել է 1009 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 126 709 է, որոնցից 29131-ը՝ վարակակիր:
Կա 1976 մահացած և 95099 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 488393 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 503 մարդ: