ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը և համանախագահ երկրները կոչված էին ոչ միայն հակամարտության կարգավորման մանդատով, այլև տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգների նվազեցմամբ: Այս տեսակետից բացառիկ դերակատարում ունեցավ ՌԴ-ն, որին հաջողվեց հասնել հրադադարի հաստատման և հակամարտության գոտի խաղաղապահների տեղակայման: Մենք երախատապարտ ենք նաև Ֆրանսիային և ԱՄՆ-ին, որոնք նույնպես դիվանագիտական ջանքեր գործադրեցին հրադադարի հաստատման ուղղությամբ և հանդես եկան իրավիճակի վերաբերյալ արդարացի գնահատականներով: Կարևոր է նաև մի շարք այլ երկրների կողմից խաղաղությանն աջակցության ցուցաբերումը, որն արտահայտվում է նաև հումանիտար ծրագրերին մասնակցությամբ», – ասել ա ՀՀ ԱԳ նախարարը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությանը հրադադարի հաստատման գործում, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքին։
Ավելին՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում