Ինչպե՞ս դիմակայել պատերազմին, հետպատերազմյան շրջանի խնդիրները

Ինչպե՞ս դիմակայել պատերազմին, հետպատերազմյան շրջանի խնդիրները

1155

Պատերազմն առաջինը խոցեց մարդկանց անվտանգության և ապահովության զգացումը՝ լարվածություն հարազատների, սեփական կյանքի համար, հայրենիքի համար։ Հայաստանում լարվածությունը շարունակվում է մինչ այսօր՝ ապահովության և անվտանգության կորստի զգացում, զոհված զինվորներ, գերիներ, անհայտ կորածներ, լքված գյուղեր, Արցախի տարածքների կորուստ։ Դեկտեմբերի 7-ին Մեդիա կենտրոնը կազմակերպեց վեբինար՝ «Ինչպե՞ս դիմակայել պատերազմին, հետպատերազմյան շրջանի խնդիրները» թեմայով:

Պատերազմ, հետպատերազմյան շրջան. ինչպե՞ս հաղթահարել հետևանքները: Ինչպե՞ս պատրաստ լինել պատերազմին՝ հոգեբանորեն, ինչպե՞ս հաղթահարել հետպատերազմյան շրջանում առաջացած կորուստների, հուսահատության, պարտության զգացումները: Ինչպե՞ս ուժ գտնել՝ դարձյալ ոտքի կանգնելու և կյանքը շարունակելու: Վեբինարը վարեց հոգեբան-խորհրդատու Մարինե Պետրոսյանը: Նա ունի ավելի քան 25 տարվա հոգեբանական աշխատանքի փորձ, որից 10 և ավելի տարիներ՝ կրթության և իրավաբանական հոգեբանության ոլորտում։

Մարինե Պետրոսյանը ներկայացրեց պատերազմի հոգեբանական հետևանքները. «Պատերազմն արտակարգ իրավիճակ է, որին մասնակից մարդիկ գտնվում են հոգեհուզական այնպիսի լարվածության մեջ, որն անհետևանք չի մնում՝

  • Անձինք, ովքեր մասնակցել են պատերազմական գործողություններին։
  • Անձինք, ովքեր գտնվել են ակտիվ մարտական գործողությունների շրջանում, բայց չեն մասնակցել մարտական գործողություններին, հարազատները գտնվել են մարտական գործողությունների շրջանում։
  • Անձինք, ովքեր գտնվել են մարտական գործողություններից հեռու, նրանց հարազատները եղել են մարտական գործողությունների շրջանում։
  • Մարդիկ, ովքեր գտնվել են մարզական գործողություններից հեռու և ազգականներ ու մտերիմներ չեն ունեցել մարտական գործողությունների շրջանում»։

Պատերազմի մասնակիցներից գրեթե բոլորի մոտ, ըստ մասնագետի, նկատվում են այս կամ այն ֆիզիկական կամ հոգեբանական փոփոխություններ։ Դրանք են՝ հոգեկան ուժեղ անկումներ, պոռթկումներ, անհանդուրժողականություն, բարձր կոնֆլիկտայնություն, դյուրագրգռություն։ Մյուս կողմից՝ դեպրեսիան մարտական գործողություններին մասնակցության նորմալ ռեակցիա է, դրան կարելի է ավելացնել նաև հետ տրամվատիկ սթրես խանգարումը, սուր սթրեսային խանգարումը, մեղքի զգացումը, ագրեսիան, քնի խանգարումները, կպչուն հիշողությունները, երբեմն՝ ինքնասպանության մտքերը, առանձնանալը։

Մարինե Պետրոսյանը խոսեց նաև այն մասին, թե ինչպես ապրել և հաղթահարել պատերազմը. «Մարդիկ գտնվում են նույն իրողության մեջ, բայց տարբեր կերպ են արձագանքում կատարվածին։ Դիմակայունություն/դիմացկունություն, resilience – տերմին, որը շրջանառվում է մասնագիտական գրականության մեջ, նշանակում է արագ հաղթահարել հոգեկան դժվարությունները և վերադառնալ կայուն վիճակի։ Դիմացկունության զարգացումը կօգնի հարմարվել և հաղթահարել փոփոխությունները, մարտահրավերները, անհաջողությունները, հիասթափությունները և ձախողումները»։

Դիմացկունության մի քանի տեսակ կա՝

1. Բնական դիմացկունություն։ Բնական ճկունությունն այն կարևորությունն է, որի հետ դուք ծնվում եք և այն կայունությունը, որը գալիս է բնական ճանապարհով։ Սա ձեր մարդկային բնույթն է և ձեր կյանքի ուժը։

2. Հարմարվողականություն։ Հարմարվող ճկունությունը երկրորդ տեսակն է։ Սա կարող է նաև հարմարվել որպես «կրակով փորձություն»։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարտահրավեր հանգամանքները ձեզ ստիպում են սովորել, փոխվել և հարմարվել։ Սովորելը, թե ինչպես գլորվել կյանքի դակիչներով, կօգնի ձեզ ամրացնել կայունությունը և ուժեղանալ արդյունքում։ 3. Դիմադրության երրորդ տեսակը հայտնի է որպես վերականգնված դիմացկունություն։ Սա նաև հայտնի է որպես սովորած դիմացկունություն։ Դիմացկունության ճանապարհը հաճախ հարթվում է հուզական սթրեսով և լարվածությամբ։ Դիմացկունությունը կարելի է սովորել։ Այն ներառում է մտքերի, վարքի և գործողությունների զարգացում, որոնք թույլ են տալիս վերականգնվել կյանքի տրավմատիկ կամ սթրեսային իրադարձություններից։
«Դիմացկունությունը կամ դիմակայունությունը կարող է լինել հարաբերական՝ կախված իրավիճակից։ Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է շատ դիմացկուն լինել աշխատավայրում, բայց այդքան էլ դիմացկուն չէ իր անձնական կյանքում և անձնական հարաբերություններում։ Այլ կերպ ասած՝ դիմացկունության գաղափարը հարաբերական է և կախված է իրավիճակից։ Դիմացկունությունը կարող է նաև ժամանակի ընթացքում փոխվել՝ կախված ձեր փոխազդեցությունից և շրջապատող միջավայրից,- ասաց Մարինե Պետրոսյանը։

Վեբինարի ավարտին լսարանը հարցեր ուղղեց Մարինե Պետրոսյանին։ Օգտատեր Գոհար Գրիգորյանը հարցրեց՝ ինչպե՞ս տարբերել ապահովության զգացման խախտումը մահվան վախից։ «Իրականում դրանք տարբեր են, նույնը չեն, բայց հիմքում, այսինքն՝ մահվան, վախի հիմքում էլ կարելի է տեսնել այդ ապահով չզգալու, ապահովության զգացման պակասը կամ կորուստը։ Այսինքն, եթե ես ինձ ապահով չեմ զգում, պարտադիր չի դա արտահայտվի, որ ես վախենում եմ, որ հենց հիմա կմահանամ կամ ընդհանրապես կմահանամ, ապահովության զգացման կորուստը կարող է արտահայտվել մահվան վախով, կարող է եւ չարտահայտվել»,- ասաց Մարինե Պետրոսյանը։

Օգտատեր Գայանե Խալաթյանը հարցրեց՝ ֆիզիկական պատրաստվածությունը, կայունությունը կարո՞ղ է նպաստել հոգեբանական դիմացկունության բարձրացմանը։ «Այո, մեր ֆիզիկականը և հոգեկանը միշտ իրար հետ փոխկապակցված են», – պատասխանեց Մարինե Պետրոսյանը։

Նորա Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել