ԵԱՀԿ գործող նախագահը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հարցի կարգավորումը

ԵԱՀԿ գործող նախագահը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հարցի կարգավորումը

743

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էն Լինդեն այսօր ասել է, որ չլուծված հակամարտությունների կարգավորումը լինելու է ԵԱՀԿ-ում իր երկրի նախագահության կարևոր առաջնահերթություններից մեկը:
Այսօր հանդես գալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում Էն Լինդեն հիշատակել է Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանն ու Բելառուսը:

«Հակամարտությունների առաջացրած մարդկային տառապանքները և սպառնալիքները միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը պարզապես անընդունելի են: Ուստի հակամարտությունների կարգավորումը պետք է հատուկ տեղ ունենա մեր օրակարգում», – ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարը:

Նա ավելացրել է, որ բոլոր հակամարտությունների դեպքում ԵԱՀԿ-ում նախագահող Շվեդիան կոչ է անելու հարգել միջազգային իրավունքը, աջակցելու է մարդասիրական հետևանքները մեղմելուն և պաշտպանելու է ներառական մոտեցումը:

Կիսվել