Սուրբ Հարության տոնի առթիվ Ֆրանցիսկոս Պապը անդրադարձել է հայ ռազմագերիների վերադարձին

Սուրբ Հարության տոնի առթիվ Ֆրանցիսկոս Պապը անդրադարձել է հայ ռազմագերիների վերադարձին

733

Հռոմի Պապն այսօր կրկին անդրադարձել է հայ ռազմագերիների վերադարձին։ Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։

«Ս.թ. ապրիլի 4-ին, Սուրբ Հարության տոնի առթիվ Ֆրանցիսկոս Պապը Ս․ Պետրոս տաճարում ունեցած իր ամենամյա ուղերձում նշեց գերևարվածների մասին՝ ընդգծելով․ «Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերևարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»։

Անցած տարվա հուլիսից ի վեր սա հինգերրորդ անգամն է, երբ Հռոմի Պապն անդրադառնում է արցախյան պատերազմի թեմային»,-գրված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Կիսվել