Ֆեյսբուք սոցիալական տիրույթը որպես հզոր գովազդային հարթակ

Ֆեյսբուք սոցիալական տիրույթը որպես հզոր գովազդային հարթակ

1096

Մարկ Ցուկերբերգի կողմից սկզբնապես միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար նախատեսված Ֆեյսբուք սոցիալական տիրույթն այսօր էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձի համար դարձել է  գովազդային  անվճար և ինքնատիպ հարթակ: Գովազդների հրապարակումն այսօր մեծացել է Ֆեյսբուքում, քանի որ ստեղծվել են խմբեր, էջեր և հարցումներ, որոնց այլ օգտատերեր կարող են համապատասխանաբար անդամակցել և բաժանորդագրվել:  Հետևաբար այսօր սեփական գովազդն ապահաովվելը  տեխնիկական տեսանկյունից հեշտ գործընթաց է, բայց ունենալ դրական արդյունքներ գովազդայյին գործունեության մեջ՝ այդքան էլ չէ.

Ամենաառաջին գովազդներից մեկը ֆեյսբուքում եղել է առաջին 20 օգտատերերից մեկի կողմից . այն պարունակում էր ինֆորմացիա այն մասին, թե տվյալ օգտատերը որ ընկերությունում է աշխատում՝ սրանով իսկ գովազդելով թե´ ինքն իրեն, թե´ ֆեյսբուք սոցիալական հարթակը և թե´ իր ֆեյսբուքյան էջի այդ պահի դրությամբ եղած ընկերների ֆեյսբուքյան էջերը:

HubSpot  միջազգային մարքեթինգային ակադեմիայի  վարիչ, առաջատար մարքեթոլոգ  Լիզա Տոնեռի  խոսքով՝ Ֆեյսբուքը 2004 թվականից մեծ քանակությամբ փոփոխություններ է կատարել իրենց գովազդային հարթակում՝ ստեղծելով թիրախային հաճախորդների համար տարբեր ընտրանքների մի շարք տարբերակներ:

Ֆեյսբուքյան տիրույթում այսօր գովազդի և ինֆորմացիայի մեծ հոսք են ապահովում նաև լրատվական կայքէջերը, որոնք հավաքելով մեծ թվով հետևորդներ թե´ գովազդում են իրենց էջը ֆեյսբուքում և թե´ իրենց հրապարակած ցանակացած նյութ, որ կարող ենք համարել գովազդ:

Ֆեյսբուք սոցիալական կայքում, կախված ծրագրային փոփոխությունների հետ, այսօր գովազդ տարածելն առավել հեշտացել ու բազմաֆունկցիոնալավել է: Այսօր կան շատ խմբեր, որտեղ ցանկացած անդամագրված օգտատեր կարող է ցանկացած բովանդակության ու ցանկացած տարիքային և սեռային խմբի ուշադրությունը գրավող գովազդ տեղադրել: Այս տեսանկյունից հարկավոր է ուշադրության կենտրոնում պահել երեխաներին և զերծ մնալ երեխաներին սոցկայքերում գրանցելուց:

Չնայած բացասական կողմերին՝ Facebook- ի գովազդային պլատֆորմի բարելավումը օգնում է շուկայավարողներին իրենց լսարանին հասնելու այն եղանակներով, որոնք հաճախ հնարավոր չէ այլ ալիքներով: Թեև ամբողջ աշխարհում օգտագործում են բազմաթիվ սոցիալական հարթակներ, ակտիվ գործածվում են հատկապես Facebook-ն ու Instagram-ը։ Facebook-ն այսօր ամբողջ աշխարհում ունի ամսական 2,3 մլն. ակտիվ օգտատերեր: Ըստ Alexa և SimilarWeb կայքերի, ֆեյսբուքը Google-ից հետո ամենաշատ այցելվող կայքն է, որն այժմ փոխարինում է Youtube-ին։ Եւ հետևաբար, որքան շատ գործածվի կայքը, այդքան դրանով գովազդ տարածելն ավելի հեշտ և արդյունավետ կլինի, այն էլ այն դեպքում, երբ  սոցցանցերը դարձել են մեր կյանքի, առօրյայի անաբաժան մասը:

Սյուզաննա Սաֆարյան

4-րդ կուրս

Կիսվել