2021 թվական, փետրվարի 8-ին Ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ իրենց քաղաքի 29-ամյա բնակիչը սեփական մթերային խանութում առանց վարձատրելու, հարկադրաբար որպես բանվոր աշխատեցնում է 16-ամյա տղայի։
Խանութպանը պատանուն ստիպել է առանց վարձատրության աշխատել՝ սպառնալով, որ ոստիկաններին կհայտնի անցած տարվա օգոստոսին պատանու կատարած հեծանիվի գողության մասին։ Ոստիկանները պարզեցին նաև, որ տղամարդու գործողությունների մասին տեղյակ է եղել տղայի 38-ամյա մայրը։
Ծանր հանցագործության դեպքի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կոտայքի մարզի դատախազություն, ապա Կոտայքի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդհոդվածի 1-ինկետի. Շահագործման նպատակով երեխային, հոգեկանխանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Ըստ Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, 2020 թվականի ընթացքում հայտնաբերվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման 7 հավանական զոհ: 7 անձից 5-ը ճանաչվել է մարդկանց և թրաֆքինգի, շահագործման զոհ: Նրանից երկուսը՝ հատուկ կատեգորիայի զոհ (մեկը՝անչափահաս տղա, մյուսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կին): Հինգից երկուսը՝արական, երեքը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են եղել, 4-ը՝ ՀՀ քաղաքացի, 1-ն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի: Թրաֆիքինգի զոհ ճանաչված երեխան մոր հետ զբաղվել է մուրացկանությամբ:
Սոցիալական աշխատող Նարինե Սահակյանը տեղեկացնում է, որ ծնողները, դասավանդողները վաղ տարիքից պետք է խոսեն երեխայի հետ թրաֆիքինգի մասին:
Հետևյալ նշանները կարող են հուշել, որ երեխան ենթարկվում է թրաֆիքինգի կամ հարկադիր աշխատանքի. աշխատում է չափազանց երկար աշխատանքային գրաֆիկով, բացակայում են ընդմիջումները, ֆիզիկական/սեռական բռնության նշաններ են նկատվում, միշտ հաղորդակցվում է երրորդ անձի միջոցով և այլն:
Սոցիալական աշխատողը երեխաններին խորհուրդ է տալիս. «Սոցիալական կայքերում մի՛ ընդունեք անծանոթներից ստացված ընկերության հրավերները: Անձնական տվյալներ մի՛ տվեք անծանոթներին կամ սոցիալական կայքերի ընկերներին: Անձնական տեղեկություն պարունակող տվյալներ կամ փաստաթղթեր երբեք մի՛թողեք հասարակական վայրերում կամ մի՛տվեք այլոց»:
Տաթևիկ Գաբրիելյան
3-րդ կուրս