Պատվաստվել կարող եք նաև ԵՊՀ–ում

Պատվաստվել կարող եք նաև ԵՊՀ–ում

671

Առողջապահության նախարարության որոշմամբ  սեպտեմբերի 13-ից Երևան քաղաքի տարածքում Covid-19 պատվաստման համար նոր  կայանատեղիներ են դրվել։ Ամսի 13-ից է գործում կայանատեղի նաև Երևանի պետական համալսարանի տարածքում։ Բուժ. անձնակազմը ԵՊՀ տարածքում է լինելու  ամեն օր՝ առավոտյան ժամը 12։00 ից մինչև 16։00-ն։

Պատվաստվող անձինք հենց կայանատեղիում անցնում են բուժ. զննություն, որից հետո էլ իրականացվում է պատվաստումը:  Պատվաստանյութերն երկուսն են՝ սինոֆարմ և  աստրազենեկա: Կայանատեղիում կարող են պատվաստվել ոչ միայն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, այլ նաև ուսանողները:

Զառա Մնացականյան, Սոնա Քյարունց

4-րդ կուրս

Կիսվել