ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները Հանրային հեռուստաընկերությունում

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները Հանրային հեռուստաընկերությունում

739

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողները սեպտեմբերի 22-ին այցելեցին Հանրային հեռուստաընկերություն։ Ապագա լրագրողները ունեցան հագեցած և հետաքրքիր օր։ Ուսանողները շրջեցին Հանրային հեռուստաընկերության տարածքում, ծանոթացան տաղավարներին, նաև արխիվին և նրա  ստեղծման պատմությանը, ներկա գտնվեցին  ֆիլմերի վերամշակման  ձայնագրման գործընթացներին։

Նկարները Հանրային հեռ. պաշտոնական էջից

Այցի ավարտին  ուսանողները ներկա գտնվեցին սեմինարի, որը  գլխավորում էին ոլորտի առաջատար մասնագետներ՝ Լևոն Սարդարյանը և Սոնա Աղբալյանը: Մասնագետները իրենց  օգտակար խորհուրդներով և մասնագիտական փորձով կիսվեցին ուսանողների հետ, պատասխանեցին նրանց հուզող հարցերին:  Աննա Օհանյանը, ով Հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայությունների ղեկավարն է, ուսանողներին ներկայացրեց  հեռուստատեսությունում առաջիկայում սպասվող նոր հաղորդաշարերը և ծրագրերը:

Ի դեպ,  դեռևս ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը պայմանագիր էր կնքել ԵՊՀ-ի հետ: Ըստ պայմանագրի՝ ուսանողները պետք է պարբերաբար այցեր կատարեն հեռուստաընկերություն:

Անթառամ Բարսեղյան

2-րդ կուրս

Կիսվել