«Անկեղծության դեպքում լսարանը սկսում է քեզ սիրել և վստահել»

«Անկեղծության դեպքում լսարանը սկսում է քեզ սիրել և վստահել»

652

Իմ զրուցակիցն է բլոգեր, լրագրող Օվսաննա Խաչատրյանը, ով հանրությանն ավելի ծանոթ է տիկտոկյան հարթակից։

-Ինչպե՞ս համատեղել այսքան շատ մասնագիտություններ:

-Համատեղելը բարդ է։ Բայց եթե բոլորը միաժամանակ շատ ես սիրում և ոչ մեկից հրաժարվել չես կարող, պետք է համատեղել, այլ տարբերակ չկա։ Բլոգինգը իմ ապրելաոճն է։ Ես դրան շատ ժամանակ չեմ տրամադրում։ Ես անում եմ իմ բոլոր գործերը և միևնույն ժամանակ զբաղվում բլոգինգով, ինչը շատ հաճելի է ինձ։ Եվ մարդիկ ինձ տեսնում են և մոտիվացվում են։

Ունես գրեթե 4 մասնագիտություն, ո՞րն է քեզ ավելի հոգեհարազատ։

-Մարքեթինգը իմ արյան մեջ է։ 15 տարեկանում սկսեցի ուսումնասիրել մարքեթինգը և հասկացա, որ դա այն մասնագիտությունն է, որով ես ուզում եմ մինչև կյանքիս վերջ զբաղվել։ Կարելի է ասել հաճելին ու օգտակարը միասին համատեղում եմ։

-Կա այսպիսի կարծրատիպ, որ ոչ բոլորը կարող են դառնալ բլոգեր։ Արդյո՞ք դա այդպես է։

-Պետք է մի փոքր հաջողություն և տարբերվելու ունակություն։ Բոլոր բլոգերերներն ունեն իրենց ուրույն ոճն ու անհատականությունը։

Հիմնականում այն մարդկանց բախտն է բերում, ովքեր կարողանում են մի նոր բան մտցնել համացանց և իրենց շուրջ խոսակցություն ստեղծել, լսարան հավաքել։ Բայց դա էլ է հարաբերական։ Այն պահից, երբ դու քեզ կհամարես հաջողակ և կսկսես չաշխատել քեզ վրա, կգա արդեն վերջի սկիզբը։

-Որո՞նք են բլոգերի հատկանիշները:

-Ամենակարևորը՝ տարբերվող պետք է լինի։ Պետք է խոսի այն թեմաներից, որոնք իրեն հոգեհարազատ են։ Տեսախցիկը «ռենտգեն ապարատ» է, մարդը միանգամից տեսնում է՝ բլոգերը ինչն է կեղծ ասում, ինչը ոչ։ Անկեղծության դեպքում լսարանը սկսում է քեզ սիրել և վստահել։

-Ո՞րն է լավ SMM մասնագետ լինելու քո գատնիքը:

-Արդեն 5 տարի է՝ ինչ զբաղվում եմ SMM (Social Media Marketing)-ով։ 40-ից ավել  կազմակերպությունների սոցիալական մարքեթինգով եմ զբաղվել։ Այս պահին ևս ունեմ 4 ընկերություն, որոնց առաջխաղացմամբ եմ զբաղվում։ Շատ պարտավորեցնող մասնագիտություն է, որովհետև մասնագետը պարտավոր է կազմակերպության բրենդը ճանաչելի դարձնել սոցիալական ցանցերում, վստահություն ներշնչել հաճախորդներին, ինչպես նաև ունենալ վաճառքներ այդ ամենից։

Կարելի է ասել՝ TIK TOK հավելվածում առաջիններից ես:

-Այս հավելվածում գրանցվել եմ պատահական։ Առաջիններից եմ որպես  lifestyle կոնտենտ մատուցող բլոգեր: Այդպես մեծ լսարան սկսեցի հավաքել, մարդիկ սկսեցին ինձ սիրել, ճանաչել և հետևել։ Կարելի է ասել՝ այս ոլորտում էլ հաջողեցի։

Պատրա՞ստ ես ընդունել քննդատություններ:

-Առաջին իսկ օրից ստացել եմ քննադատություններ։ Բայց ես ուշադրություն չեմ դարձրել, որովհետև եթե ուզում ես հասնել հաջողության, պետք է միշտ առաջ նայել և ուշադրություն չդարձնել այն մարդկանց, ովքեր քեզ վատաբանում են։ Իմ հետևորդների մեծ մասն ինձ սիրում է, իսկ մնացած քիչ տոկոսը թող վատաբանեն։

Ապագայում հանդիպում երկրպագուների հետ նախատեսվու՞մ է:

-Մտածում եմ այդ հարցի շուրջ։ Եթե կազմակերպեմ, դա կլինի ինչ-որ գեղեցիկ վայրում՝ լավ երաժշտությամբ։ Բայց հետևորդներիս շատ եմ պատահական տեսնում փողոցում, այդպես շփվում ենք, մինչև կկազմակերպեմ հանդիպում։

Քեզ հաջողակ մարդ համարու՞մ ես:

-Հաջողակ մարդ ինձ համարում եմ, սակայն իմ կարծիքով՝ այն, ինչը ինձ տրվել է, չի տրվել միայն հաջողության շնորհիվ, այլ շատ մեծ աշխատասիրության։ Հաջողակ կարող ես լինել, բայց շատ ավելի կարևոր է այն պատվով տանելը։

Մարիաննա Մխիթարյան

4-րդ կուրս

Կիսվել