«Սպորտային սերունդ»-ը Գյումրիում

«Սպորտային սերունդ»-ը Գյումրիում

702

«Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակներում Գյումրու ևս 1 դպրոց ստացել է մարզական գույք՝ ֆիզկուլտուրայի դասերը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Թիվ 7 դպրոցում էին կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները՝ ամրագրելու մարզված առողջ սերունդ ունենալու կարևորությունը։ Այս ամենը արվում է «Ուեֆա» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանի խոսքով ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում սպորտային մշակույթը զարգացնելը։

«Չի կարելի միտքը կրթել առանց մարմինը կրթելու, չի կարող երեխան բազմակողմանի զարգանալ առանց առողջապահական խնդիրները հաշվի առնելու, նրա կեցվածքի մասին մտածելու»։

Գյումրիում գործող կրթօջախներն ունեն նման աջակցության կարիք. ոլորտի պատասխանատուների խոսքով այսօր ավելի շատ ոչ թե մարզական գույքի պակասի, այլ դրանց թարմացման խնդիր կա։ Շատ տեղերում այն հին է, և պետք է խնդիրը լուծել նման ծրագրերի միջոցով։

Երեխաները մեծ ոգևորությամբ են ընդունել այսուհետ նոր ու ժամանակակից գույքով մարզվելու լուրը։ Շատերը որոշել են մարզական ճանապարհն ընտրել հարազատ կրթօջախի չեմպիոն մարզիկների շարքերը լրացնելու համար։

Լենա Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել