Չարենցավանի զբոսայգու խնդիրները. Տաթևիկ Գաբրիելյան

674

Չարենցավանի «Լիկու  Երկիր»  ՀԿն  և  Չարենցավանի  նախաձեռնող  խումբը անցկացրել են հարցում բնակիչների շրջանում, որի արդյունքում 250 հարցվածներից միայն 1 մարդ է պատասխանել, որ զբոսայգին մաքուր է, մնացած 249-ի կարծիքով զբոսայգու տարածքը մաքուր չէ: Հարցվածների 68%-ի կարծիքով վերը նշված խնդրի պատասխանատուն  համայնքապետարանն է, 24%-ի կարծիքով զբոսայգու վարձակալները, 8%-ի կարծիքով էլ խնդիրը պետք է լուծել համատեղ:

Չարենցավանի քաղաքային զբոսայգին վարձակալության պայմանագրով 25 տարի ժամկետով վարձակալվել է «Եղիցի լույս» ՍՊԸ կողմից։ Սակայն 2019 թվականին Չարենցավանի համայնքապետարանը դիմել է դատարան՝ քաղաքային զբոսայգին վերադարձնելու համար։ 

Մեր զրուցակցի՝ «Եղիցի լույս» ՍՊԸի տնօրեն Ռուբեն Թովմասյանի հետ այսօր կխոսենք զբոսայգու և այնտեղ առկա խնդիրների մասին։

Կիսվել