«Ինձ համար չկա հստակ դիմահարդարման տեսակ, որը կարելի է համարել հարսանեկան»․դիմահարդար Սվետլանա...

«Ինձ համար չկա հստակ դիմահարդարման տեսակ, որը կարելի է համարել հարսանեկան»․դիմահարդար Սվետլանա Շմավոնյան

1348

Զրուցել ենք դիմահարդար Սվետլանա Շմավոնյանի հետ:

Պատմեք Ձեր կարիերայի մասին, ինչպե ՞ս դարձաք դիմահարդար:

– Դեռ ուսանողական տարիներին ցանկությունս մեծ էր  սովորել դիմահարդարում, ուղղակի այդ ընթացքում ազատ ժամանակ չէի ունենում, ավելի շատ ծանրաբեռնված էի դասերով: Երբ ավարտեցի համալսարանս, չկարողացա գտնել այդ պահին համապատասխան աշխատանք:  Հետաքրքրվեցի տարբեր գեղեցկության սրահներով և որոշեցի սովորել դիմահարդարում: Փոքր տարիքում ամսագրերի շապիկներին պատկերված աղջիկների դեմքերը գունավոր մատիտներով ներկում էի, այլ կերպ ասած դիմահարդարում էի անում: Երբ սովորեցի դիմահարդարում, վերջնականապես հասկացա, որ սա իմ սիրելի մասնագիտությունն է և պետք է խորանամ այս ոլորտի մեջ: Անգամ սովորելու ընթացքում հաճախորդներ ունեի, նկատում էի, որ հավանում են իմ կատարած աշխատանքը:

՞ր դիմահարդարումն է ակտուալ 2022 թվականին:

-2022 թվականին ակտուալ է գծային դիմահարդարումը: Գործընկերներս գիտեն, որ շատ եմ սիրում այդ ձևը դիմահարդարման մեջ: Երբ մոդել եմ կանչում, հիմնականում ( 99 %) անում եմ գծային դիմահարդարում: Թրենդային է նաև համարվում nude (թեթև և բնական) դիմահարդարումը:

-Դուք մասնակցել եք Գոհար Ավետիսյանի կողմից կազմակերպված մրցույթին, կիսվեք Ձեր փորձի մասին:

-Ինստագրամ հարթակը այնքան էլ ճանաչված չէր Հայաստանում, երբ ես ավարտել էի  դիմահարդարման դասընթացները: Այդ ժամանակ հետևում էի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանին, ով շատ էր ոգեշնչում իր աշխատանքներով: Նա հաճախ կազմակերպում է մրցույթներ, առաջին մրցույթին մասնակցել եմ: Փորձ եմ ձեռք բերել այդ ամենից, մրցակցությունը միշտ քեզ ստիպում է ավելի կատարելագործվել:

՞նչ սխալներ են հաճախ թույլ տալիս աղջիկները դիմահարդարման մեջ:

– Այսօր աղջիկների 90%-ը նախընտում է բնական դիմահարդարվել, ճիշտ են ընդգծում աչքերը, ավելի բնական են թողնում հոնքերը: Ամեն ինչ հասանելի է դարձել, սխալներ շատ քիչ եմ նկատում:

-Ինչն է ավելի կարևոր կոսմետիկայի բրե՞նդը, թե՞ դիմահարդարի աշխատանքը:

-Կարևոր է և՛ դիմահարդարի աշխատանքը, և՛ կոսմետիկայի բրենդը: Աշակերտներիս միշտ ասում եմ, որ ավելի լավ է աշխատեք  մատչելի կոսմետիկաներով, բայց դրանք լինեն օրիգինալ, քան թե լյուքս կոսմետիկայի կրկնօրինակներ օգտագործեք ձեր աշխատանքներում: Իհարկե շատ կարևոր է կոսմետիկայի բրենդը, որովհետև արվածդ աշխատանքը այլ տեսք է ունենում: Թույլ մասնագետը օրիգինալ կոսմետիկա օգտագործելով միանշանակ չի կարող ճիշտ դիմահարդարել:

-Ինչպիսի ՞ն պետք է լինի հարսանեկան դիմահարդարումը: Ի ՞նչ դիմահարդարում խորհուրդ կտաք աղջիկներին կատարյալ տեսք ստանալու համար:

-Կա կարծրատիպ, երբ ասում են այս դիմահարդարումը հարսանեկան է: Ինձ համար չկա հստակ դիմահարդարման տեսակ, որը կարելի է համարել հարսանեկան: Հարսանեկան դիմահարդարումը այն դիմահարդարումն է, որը հարսիկը նախընտրում է անել հարսանիքի օրը, կարող է լինել և՛նուրբ, և՛գծային: Իմ հարսանիքին ես նախընտրում եմ անել ավելի արտահայտիչ դիմահարդարում:

՞նչ խորհուրդ կտաք սկսնակ դիմահարդարներին:

-Խորհուրդ եմ տալիս սկսնակ դիմահարդարներին երբեք չկոտրվեն, չմտածեն, որ չի ստացվի իրենց մոտ: Այսօր մի փոքր ավելի բարդ է, քանի որ մրցակցությունը ավելի մեծ է, բայց բոլորս գիտենք, որ լավ մասնագետի կարիք բոլորը ունեն:  Ինձ միշտ հարցնում են, թե ինչպես եմ գեղեցիկ «ստրելկաներ» գծում: Ես օր ու գիշեր ստրելկաներ եմ նկարել և մաքրել, որի հետևանքով էլ հասել եմ իմ երազած արդյունքին: Շատ աշխատեք, ունեցեք հստակ նպատակներ և փորձեք հասնել այդ նպատակներին:

Վերա Հայրյան

4-րդ կուրս

Կիսվել