-Մի փոքր պատմիր քո մասին:
-Ես ունեմ բժշկական կրթություն: Ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարաանը: Գերմանիայում հանրային առաողջության ուղղությամբ ՝ ավարտել եմ մագիստրատուրան: Ինձ համար կրթությունը առաջնային է, չնայած այն փաստին, որ ներկա պահին ակտիվորեն զվաղվում եմ սոցիալական ցանցերով: Դա նաև ինձ բնորոշող մյուս կողմն է, որ շատ մեծ տեղ եմ տալիս ցանկություններին, և եթե ինչ-որ բան ինձ մոտ ստացվում է, ես դա անում եմ: Բնավորորությամբ աշխատասեր եմ, նվիրվող:
-Դու մասնագիտությամբ նաև բժիշկ ես: Դժվար չէ՞ այդ բարդ մասնագիտության կողքին Tik Tok-յան էջ ունենալը և ակտիվ բլոգեր լինելը:
-Բավականին դժվար էր, հատկապես երբ դեռ նոր էի տեղափոխվել Գերմանիա: Այդ շրջանում և՛ աշխատում էի, և՛ սովորում, դրա հետ մեկտեղ, նաև բլոգ էի վարում: Շատ ծանրաբեռնված էի, անգամ աշխատանքի գնալուց մեքենայի մեջ էի մոնտաժ անում: Քննաշրջանների ժամանակ ես գիտեի, որ պետք է մեկ ժամ հատկացնեմ և վիդեոներս մոնտաժեմ, հրապարակեմ: Բայց ադ ամենը սիրով եմ արել: Ինձ համար բացահայտում էր, որ ես այդքան շատ կսիրեմ այս ոլորտը, իմ հետևորդների հետ շփումը: Նույնիսկ ամենածանրաբեռնված օրերին ես փորձել եմ ժամանակ հատկացնել:
-Ինչպե՞ս որոշեցիր զբաղվել բլոգինգով և ունենալ Tik Tok- յան էջ:
-Դա պլանավորված չի եղել: Երբ արձակուրդներին Գերմանիայից եկա Հայաստան, որոշեցի հետևորդներիս պատմել Գերմանիայի մասին, երբեք չէի մտածի, որ այսքան կհետաքրքրեր նրանց, ու նման դրական արձագանքներ կլինեին: Շարունակաբար սկսեցի նկարել: Չէի մտածում, որ դա կդառնա աշխատանք: Ու այդ սիրո միջավայրում շարունակեցի հրապարակել տեսնյութեր:
-Կա մի կարծրատիպ, ըստ որի՝ յուրաքանչյուրը չէ, որ կարող լինել բլոգեր: Ի՞նչ ես դու մտածում այս հարցի շուրջ:
-Կարծում եմ՝ դա կարծրատիպ չէ: Բլոգեր լինելը ամեն մարդու համար չէ, որովհետև յուրաքանչյուր մասնագիտություն ունի դրական և բացասական կողմեր: Շատերը մտածում են, որ այս աշխատանքը հեշտ է, բայց երբ սկսում են զբաղվել, հասկանում են, որ իրականում դժվար ու երկարատև աշխատանք է: Նրանք, ովքեր բլոգինգի մեջ են, կփաստեն, որ ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է: Կարևոր է նաև հաշվի առնել մասնագիտության խոցելի կողմերից մեկը: Երբ շատ լայն հանրության առաջ ես ներկայանում, դու լսում ես շատ տարբեր կարծիքներ արտաքինի, քո անձի մասին և այդ ամենին պետք է պատրաստ լինել: Եթե տվյալ մարդը ինքնվտահ չէ, կամ իկնքնագնահատման խնդիր ունի, կարծում եմ՝ կարող է խնդրային լինել այդ կարծիքներին բախվելը:
-Դու քո հետևորդներին բարևում ես այս արտահայտությամբ՝ «ՊՐԻՎԵՏ ՊՈՒՊՍԻԿԻ»: Ինչու՞ հենց այսպես:
-Սկզբից էլ այս ձև եմ ողջունել: Երբևէ չեմ գրել, թե ինչպես բարևեմ, կամ հատուկ սկսեմ ողջույնի խոսք մտածել: Ասեմ, որ սկզբից բացասական էր ընդունվել, հատկապես տղաների կողմից: Կար պահ, որ անգամ մտածում էի այդպես չողջունեմ, սակայն ժամանակի ընթացքում շատերը սկսեցին ընդունել, սիրել, և ես շարունակեցի:
-Հրապարակում ես տեսանյութեր, որտեղ գնահատում ես ինչ-որ ուտելիք, կամ օրինակ բացում ես կինդեռ և այդպես հավաքում խաղալիքներ: Ինչու՞ այդ տարբերակով որոշեցիր հանդես գալ:
-Իմ կոնտենտի հետ կապված նույնպես հստակ պլան չկա: Քանի որ իմ առօրյայից եմ կիսվում, այս դեպքում ազատ եմ: Երկար ժամանակ հավաքում էի կինդեռ խաղալիքներ և չէի կիսվում: Չգիտեի՝ դա երեխաներին հետաքրքիր կլիներ, թե ոչ: Ես կիսվում եմ տարբերի թեմաներով: Բայց նաև ասեմ, որ հենց այդ խաղալիքների հավաքածուն բավականին մեծ հետաքրքություն առաջացրեց:
-Շատ բլոգերներ հիմա փորձում են կրկնօրինակել քեզ և հաճախ նույն արտահայտություններն են անում: Ինչպե՞ս ես ընդունում այդ ամենը:
-Ըստ իս՝ այդ երևույթից խուսափել անհնար է: Այսինքն եթե չես ցանկանաում լինել փակ ու անճանաչելի, դա խնդիր չէ, երբ քեզ կրկնօրինակեն: Մարդը եթե ինչ-որ մի կետում տարբերվող է, իհարկե, նրան նմանվելու ցանկություն կարող է լինել: Չեմ թաքցնի, շատ դեպքերում դա կարող է տհաճ լինել, երբ ամբողջությամբ նմանակում են: Երբ նշում են ինձ, ավելի ուրախանում եմ:
-Դու բնակվում ես Գերմանիայում: Եղե՞լ է դեպքեր, երբ քեզ այնտեղ ճանաչել են և ցանկացել են քեզ հետ լուսանկարվել:
– Ի զարմանս ինձ, այնտեղի հայերը ակտիվ հետևում են: Ենթադրում եմ, որ իրենց էջերին հաճախ եմ հայտնվում: Ստանում եմ նամակներ, որտեղ գրում են «այսօր քեզ տեսա», կամ մեկ այլ բան: Գերմանիայում դեռ նման դեպք չի եղել, որ մոտենան ու ցանկանան նկարվել, իսկ Հայաստանում դրա հակառակն է լինում: Այստեղ փորձում եմ ավելի ուշադիր լինել:
-Դու ունես բավականին հետևորդներ: Ինչպե՞ս ես վերաբերվում բացասական մեկնաբանություններին և արձագանքներին:
-Այս հարցին երկու տարբերակով կպատասխանեմ: Առաջին դեպքում բոլորիս համար էլ դժվար է, երբ աշխատում ես, ինչ-որ կոնտենտ ես տեղծում, և բացարձակ միևնույն լինել, թե ոնց կարձագանքեն մարդիկ, ինձ համար մի քիչ անհավատալի է: Ես կարևորում եմ բոլոր տեսակետները, երբեմն նաև հարցնում եմ, թե ինչ տարբերակով պետք է լինի: Անտրամաբանական մեկնաբանություները, որոնք կապ չունեն վիդեոի հետ, պարզապես ջնջվում են: Ես ունեմ բավականին մեծ դրական հետևոդների լսարան և լուրջ մտահոգություններ չունեմ:
-Դու արդեն հայտնիության ճանապարհին ես: Ի՞նչ դժվարությունների ես հանդիպել և ինչպես ես հաղթահարում:
-Ամենամեծ դժվարություններից կառանձնացնեմ այն, որ շատ մարդկանց հետ եմ սկսել առնչությունն ունենալ: Ես սիրում եմ, երբ ամեն բան մաքուր է արվում, իսկ դա շատ դժվար է ապահովել: Նաև ինձ համար դժվար է պահպանել իմ անձնկան շփումը ընկերների հետ, մնացել են մարդիկ, ովքեր պետք է լինեն: Կար պահ, որ մտածում էի՝ գուցե ես եմ փոխվել, իսկ հիմա պարզապես ասում եմ. այո՛, ես դարձել եմ ավելի ինքնավստահ, և եթե կային մարդիկ, ում հետ կարող էի շփվել ու այդքան էլ լիարժեք երջանիկ չզգալ, հիմա պատրատ եմ շփվել այն մարդկանց հետ, ովքեր դրական լիցքեր են փոխանցում:
-Հնարավո՞ր է մի օր որոշես թողնել այս ամենը և զբաղվել բժշկությամբ:
-Հետագայի մասին չգիտեմ, բայց վստահ եմ՝ կանեմ իմ ցանկությունները և բժշկությունը հաստատ բաց չեմ թողնի: Գուցե հետագայում երկուսն էլ համատեղեմ:
Բլից հարցեր
-Իր որ միշտ քեզ հետ է:
-Կոկորդի ձայնի համար հաբեր, քանի որ շատ եմ խոսում, և իմ ձանը խնդրային է:
-Սիրելի եղանակը:
-Ամառ:
-Կյանքում չես ների…
-Չկա այնպիսի բան, որ կյանքում չեմ ների: Ուղղակի ոչինի չեմ մոռանա, և հարաբերություննեը առաջվա նման չեն լինի:
Սոնա Քյարունց
4-րդ կուրս