Փորձնական քննություն ԻԿՄ-ում՝ գիտելիքը նախապես փորձելու հնարավորություն

Փորձնական քննություն ԻԿՄ-ում՝ գիտելիքը նախապես փորձելու հնարավորություն

775

«Փորձնական քննություն կազմակերպվեց, որպեսզի հնարավորություն ընձեռնվի դիմորդներին հաղթահարել լարվածությունը և ստուգել իրենց գիտելիքները քննության նախաշեմին», – մեզ հետ զրույցում ասաց Կարեն Բաղդասարյանը, որը ԵՊՀ-ում վերջերս կազմակերպել է փորձնական միասնական քննություն։ 

Կարենը սովորում է ԵՊՀ  Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի  1–ին կուրսում։ Այս ծրագրի մտահաղացումը նրանն է, նա է գլխավոր կազմակերպիչը։  

Մայր բուհում նման ծրագիր առաջին անգամ է կազմակերպեվել։ Կարենին օգնել է ԻԿՄ ֆակուլտետի ՈՒԽ-ը (ուսանողական խորդուրդը)։

Կարենն ինքն  անցել է միասնական քննություն հանձնելու գործընթացքով, զգացել է դրա կարևորությունը և հասկացել, որ լարվածությունը խանգարում է քննության ընթացքում կենտրոնանալ։ Փորձնական քննություն կազմակերպելով՝ փորձել է օգնել ապագա համալսարանականներին նախապես անցնել քննական գործընթացը։

Ուսանողական խորհրդի  նախագահ Նանա Վիրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կարենի առաջարկն ընդունել են ոգևորությամբ. «Առաջարկը ստացել եմ Կարենի կողմից, և քանի որ  շատ լավ գաղափար էր և ակտուալ խնդրի լուծում էր ենթադրում, որոշեցինք այն ի կատար ածել`օգնելով շատ դիմորդների նախապատրաստվել»։

Քննության հարցերը կազմել են մի քանի ուսանողներ՝ նախկին տարիների թեստերի և շտեմարանի վարժությունների օրինակով, որից հետո դրանք ստուգել և հաստատել են ֆակուլտետի ամբիոնները։

Մասնակիցները դպրոցականներ էին, որոնք պատրաստվում են այս տարի ընդունվել ԵՊՀ։  Ամենաբարձրը միավորը եղել է 20-ից  19,75-ը, իսկ ամենացածրը՝ 3-ը։ Քննությանը մասնակցել է 214 ուսանող Երևանից և մարզերից։  

Քննության մասնակիցներից Շուշանը նշեց, որ մասնակցության հիմնական նպատակը եղել է քննության կարգին ծանոթանալն ու փորձ ձեռք բերելը։ Քննության մասին տեղեկացել է համացանցով, դասընկերների հետ որոշել է մասնակցել։

Մասնակիցներից Գարիկն էլ նշում է, որ այս քննությունն իր համար փորձ էր․ «Փորձնական քննության օգնությամբ ինքդ քեզ ես փոձում, քո ուժերը, բացի այդ էլ կորչում է լարվածությունը»։

Կազմակերպիչ Կարենի խոսքով՝ այս ծրագիրը շարունակական կլինի։

Ալյոնա Մուժիկյան

2-րդ կուրս

Կիսվել