Կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարատեսակ հիվանդություններ՝ սկսած սովորական հարբուխից, մինչև ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV): Այն տարբեր կերպ է ազդում մարդկանց վրա: Որպեսզի կանխարգելվի կորոնավիրուսի տարածումը (բացի հիգիենային հետևելուց) գիտնականները ստեղծել են պատվաստանյութեր և խորհուրդ են տալիս մարդկանց պատվաստվել։
Այս հիվանդությունը 2020թ.-ին հասավ Հայաստան. խնդրին բնականաբար առաջինը արձագանքեց Հայաստանի Առողջապահության Նախարարությունը՝ ամեն օր հրապարակելով հիվանդների, առողջացածների, մահվան դեպքերի ցուցակները՝ հիշեցնելով նաև առողջական հիգիենայի կանոնների մասին։ Հայաստան նույնպես բերվեցին պատվաստանյութեր՝ Sinovak, Moderna, Putnik, Astrazeneka և այլն։ Ի հայտ եկան տարբեր հակասական կարծիքներ կապված պատվաստանյութերի հետ։ Որոշները թերահավատորեն էին վերաբերում դրանց, մի մասը լուռ ընդունում էր, իսկ ոմանք ընդվզում էին՝ ասելով, որ դրանք միայն կվնասեն մեր առողջությունը և ստեղծված են մարդկանց «վերացնելու» նպատակով։ Մեր անցկացրած հարցման մասնակիցների մեծ մասը (70%) այն կարծիքին էր, որ պատվաստվելով մենք կրճատում ենք մեր կյանքը, իսկ մնացած (30%)-ը թերահավատորեն է վերաբերում այդ ամենին։ Մարդիկ կային, ովքեր համառորեն պնդում էին՝ «ոչ մի կորոնավիրուս էլ չկա, ամեն ինչ սարքած է»։ Ըստ Առողջապահության Նախարարության հրապարակած տվյալների այսօր Հայաստանում պատվաստվածների թիվը հասնում է 33,3%-ի։
Journalist.am-ը զրուցել է երկու հերոսի հետ, որոնցից մեկը պատվաստվել է, իսկ մյուսը՝ ոչ։ Հերոսներից մեկը, ով պատվաստվել է, նշում է. «Պատվաստվել եմ, որովհետև մտածում եմ ոչ միայն իմ, այլ նաև հարազատներիս մասին, իսկ համաճարակին դեմ գնալու միակ տարբերակը դա էր։ Շուտափույթ պատվաստմանը խթանեց գրանցված աշխատանքի մեջ լինելը։ Ասեմ, որ չեմ փոշմանել պատվաստվելու համար, անգամ, եթե չլինեի աշխատանքի մեջ, միևնույնն է վաղ թե ուշ պետք է ստանայի վակցինա»։ Իսկ մյուս հերոսը՝ ով չի պատվաստվել ասում է. «Միևնույն է, չեմ աշխատում ու սրճարաններ, կինո չեմ հաճախում (QR կոդ էր անհրաժեշտ), ուստի անհրաժեշտություն չկար պատվաստվելու, բացի այդ, կարող էր ալերգիկ ռեակցիա առաջանալ ինձ մոտ»։
Թեմայի շուրջ զրուցել ենք ԱՆ-ի աշխատակցի՝ Թերեզա Բեզիռգանյանի հետ և պարզել, որ Հայաստանում ավելի շատ ներկրվում է Moderna տեսակի պատվաստանյութ։ Իսկ թե որքա՞նով է պատվաստանյութը օգնում պաշտպանել կոռոնավիրուսից, նա նշեց. «Նախ և առաջ պատվաստանյութը օգնում է զերծ մնալ մահվան ելքից, նաև փոքրացնում է վարակվելու և վարակը տարածելու հավանականությունը»։
Իհարկե, պատվաստվելու համար կան որոշ հակացուցումներ։ Խորհուրդ է տրվում մինչև պատվաստվելը անցնել հետազոտություն, իմանալ ձեր առողջական կարգավիճակը, քանի որ կան այնպիսի հիվանդություններ, որոնք համատեղելի չեն պատվաստման հետ և կարող են նույնիսկ մահվան ելք ունենալ։ Այդպիսի հիվանդություններից մեկը թրոմբն է։
Անցկացրածս հարցումների մեջ պատվաստվածների մեծ մասը պատվաստվել էր չինական Sinovak պատվաստանյութով։ Նրանք կարծում էին, որ դա համեմատաբար ավելի «թույլ» է՝ ի տարբերություն մնացածի։ Իսկ Moderna-ով և Astrazeneka-ով պատվաստվել էին նրանք, ովքեր կարևորել էին երկրից դուրս գալու անարգել հնարավորությունը:
Այսօր Հայաստանում ունենք համեմատաբար ավելի լավ ցուցանիշ, քան անցած 2 տարիներին էր։ Դա պայմանավորված է կարանտինի ռեժիմին անցնելուն, դիմակներ կրելուն և պատվաստվելուն։
Լուսինե Սարգսյան
2-րդ կուրս