Մարդկության զարգացման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ձեւավորումն ու սահմանումն անցել են երկար ճանապարհ՝ խղճահարությունից մինչեւ սոցիալական բազմաթիվ ծառայությունների մատուցում։ Այսօր աշխարհն արդեն ընդունում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման գաղափարը։
Ներառական կրթությունը ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է պայմաններ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող անձանց համար: Ներկայումս հաշմանդամության ընկալման վերաբերյալ գոյություն ունեն եւ պրակտիկայում կամա թե ակամա կիրառվում են երկու մոդելներ՝ բժշկական եւ սոցիալական, որոնցից յուրաքանչյուրը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչն է որոշիչ «հաշմանդամ» բառի մեջ։ Հաշմանդամության սոցիալական մոդելը հաշմանդամությունը դիտարկում է որպես հասարակության սոցիալ-մշակութային արժեքների հետեւանք։ Այս մոտեցումը բացարձակապես կառուցված է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վրա եւ կոչ է անում ստեղծել հավասար հնարավորություններ եւ լիարժեք մասնակցություն հասարակության բոլոր քաղաքացիների համար։ Հաշմանդամության սոցիալական մոդելը կենտրոնանում է արգելքների եւ խոչընդոտների վերացման վրա եւ վստահում է հաշմանդամություն ունեցող մարդու՝ որպես երկրի լիարժեք քաղաքացու կարողություններին եւ ներուժին։
Հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է առաջնային եւ կարեւոր մասնակցություն ունենան իրենց խնդիրների լուծմանն ուղղված օրենքների, քաղաքականությունների, ռազմավարությունների եւ գործընթացների մշակմանը, իրականացմանը, մոնիթորինգին եւ գնահատմանը։
Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի ճանաչումը ամրագրված է Հայաստանի Սահմանադրության 35-րդ հոդվածով, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Հայաստանում հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է բոլորի համար։ Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի, որն ընդունվել է 1999 թվականին, «Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու եւ սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով»։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը, ծնողների ընտրությամբ, կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ դպրոցներում՝ հատուկ ծրագրերով։ Նշված օրենքը հնարավորություն տվեց հասարակական կազմակերպություններին հանրակրթական դպրոցներում իրականացնելու ներառական կրթության ծրագրեր։ 2001 թվականից Դանիական «Առաքելություն Արեւելք» միջազգային կազմակերպության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներն իրականացնում են ներառական կրթություն։
Խորհրդային հասարակարգում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը հիմնականում կազմակերպվում էր գիշերօթիկ դպրոցներում։ Մինչեւ 2014 թվականը հայաստանում գործել են հատուկ դպրոցներ՝ մտավոր, ֆիզիկական, հոգեբանական խնդիրներ ունեցող երեվաների համար: 2014 թվականի դեկտեմբերի 1-ից ընդունվել է դպրոցներում ներառական կրթություն մտցնելու մասին օրենք:
ՀՀ-ում ներառական կրթության առաջնահերթ նպատակը մարդկանց սոցիալականացումն է,ոչ թե մեկուսացումը. պետք է ստեղծել հավասար կրթության պայմաններ։ Այս մասին մեր հետ զրույցում նշեց ներառական կրթության ուսուցիչ Նունե Սիմոնյանը:
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնդիրները բազմաթիվ են. ոմանք ունեն մտավոր հետամնացություն, մյուսները՝ հենաշարժողական խնդիրներ եւ այն: Այժմ Հայաստանում յուրաքանչյուր դպրոց ունի հոգեբանամանկավարժական թիմ, ամեն մարզ՝ հոգեբանամանկավարժական սպասարկման աջակցության կետրոն, որոնց դերը խնդիրներ ունեցող աշակերտների գնահատումն է: Կախված խնդրից կազմվում է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ԱՈՒՊ (անհատական ուսուցման պլան): ԱՈւՊ-ը կազմվում է դիտարկման եւ գնահատման արդյունքների հիման վրա: Դրա նպատակն է դաընթացները հարմարեցնել տվյալ երեխայի մտավոր եւ ֆիզիկական կարողություններին»,- ասաց Սիմոնանը:
Որոշ Եվրոպական երկրների փորձը ուսումնասիրելով տեսնում ենք, որ անհատական ուսուցման պլան կազմվում է յուրաքանչյուր աշակերտի համար , անկախ նրանից երեխան ունի խնդիրներ, թե ոչ: Հայաստանում, սակայն, դեռեւս չի գործում նման համակարգ:
Ներառական կրթութան բարելավման համար ՀՀ-ում ամեն տարի բարեփոխումներ են տեղի ունենում. չի կարելի ստեղծել ներառական կրթության համընդհանուր կաղապար, որը կարելի լինի առանց որեւէ փոփոխության ներմուծել յուրաքանչուր հասարակություն: Ամեն մի հանրություն ինքը պիտի մշակի եւ իրագործի սեփական գաղափարները:
Ինչ հոգեբանական խնդիրների են բախվում երեխաները, որոնք ունեն հատուկ վերաբերմունքի կարիք. հոգեբան Նաիրա Մնոյանի խոսքով երեխաների վրա մեծագույն ազդեցություն ունենում են իրենց ծնողները:
Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը ներառական կրթություն ստացող աշակերտների թվով ամենամեծ դպրոցներից է: 600 աշակերտներից 60-ը ունեն հենաշարժողական ապարատի, մտավոր, լսողության կամ տեսողության հետ կապված տարբեր խնդիրներ:
Երեխաների հետ մեծ աշխատանք են կատարում նաեւ դպրոցներում ստեղծված աջակցող խմբերը: Հոգեբանները, հատուկ մանկավարժները, լոգոպեդները, սոց. մանկավարժներն ու դաստիարակները յուրաքանչյուր երեխանին անհատական մոտեցում են ցուցաբերում՝ լրացնելով դասարանային կրթության բացթողումները:
Մեր երկրում ներառական կրթության մասին սկսեցին խոսել դեռ 2001 թվականին, երբ «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ԿԳ նախարարության հետ սկսեց ներառական կրթության ծրագիրը: Այն հաշմանդամություն եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հնարավորություն էր տվեց իրենց հասակակիցների հետ հաճախել հանրակրթական դպրոցներ ու յուրացնել ծրագիրն առանց խոչընդոտների:
«Եթե ծնողը չի համակերպվում իրականության հետ եւ ինքն է իր երեխային առանձնացնում հասարակությունից, այս դեպքում երեխայի բարթույթների հաղթահարումը եռակի անգամ բարդանում է: Նուjնիսկ կան դեպքեր, երբ ծնողը թույլ չի տալիս երեխային բակում խաղալ, քանի որ մտածում է՝ նրա հանդեպ կցուցաբերեն խտրական վերաբերմունք։ Սակայն մեկուսանալով երեխան դառնում է ավելի ներփակ եւ բարթույթավորված»,- նշեց հոգեբանը։
Հասարակությունը, սակայն, մեծամասամբ լավ է ընդունում հաշմանդամություն կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին։ Անին, ով սովորում է թիվ 29 դպրոցում, պատմում է, որ իրենց դպրոցում հաշմանդամություն ունեցող մարդկանց լավ են վերաբերում։
«Դասամիջցին անգամ դասընկերներս հերթ են կանգնում, թե ով պետք է օգնի անվասայլակով աշակերտին եւ ուղեկցի»,-նշեց Անին։
Ներառական կրթության ուսուցչի խոսքով անցել են այն ժամանակները, երբ հաշմանդամներին ընկալում էին որպես հիվանդություն ունեցեղ անձինք։
«Սովետական միության տարներին հաշմանդամություն ունեցող մարդիկ առանձնացված էին հասարակությունից, իսկ մեր օրերում նրանք լիարժեք հասարակության անդամ են։ Ճիշտ է, տեղաշարժման համար անհրաժեշտ բոլոր պայմանները չէ, որ ապահովված են, սակայն, այնուամենայնիվ, հասարակությունը նրանց չի ընկալում որպես մնացյալից տարբերվող անհատ։ Այս ամենում, իկարկե, մեծ է ներառական կրթության դերը»,- ասաց Սիմոնյանը։
Մեր հերոսուհին, ում որդին ունի հենաշարժողական խնդիրներ եւ բոլորի հետ հավասար հաճախում է դպրոց պատմում է՝ երեխաս իրեն հասարակության լիարժեք անդամ է համարում, ունի շատ ընկերներ, որոնք եւս իրեն չեն տարբերակում եւ հոգատար վերաբերմունք են ցուցաբերում։
Յուրաքանչյուր երեխա, անկախ իր ունեցած խնդիրներից, իրավունք ունի բոլորին հավասար կրթություն ստանալու։ Դպրոցում երեխաներին միմյանցից առանձնացնելու օրինական հիմքեր չկան: Երեխաները պետք է սովորեն միասին։ Ներկայումս արդեն ՀՀ յուրաքանչյուր դպրոցում սովորում է 40-50 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտ:
Նարե Թորանյան, Դանիելա Զանազանյան
4-րդ կուրս