Մանկական ագրեսիա. պատճառներն ու հաղթահարման ուղիները

Մանկական ագրեսիա. պատճառներն ու հաղթահարման ուղիները

701

Արգելքը և ճնշումը երեխային հաճախ հանգեցնում են ագրեսիայի, կամ կարող են փոխակերպվել հոգեսոմատիկ հիվանդությունների: Մանկական ագրեսիայի առաջացման, վտանգների, հետևանքների և հաղթահարման մասին journalist.am-ի հետ զրուցեց մանկական հոգեբան Գայանե Մինասյանը:

-Ի՞նչ է մանկական ագրեսիան, ե՞րբ և ինչպե՞ս  է այն ձևավորվում:

-Ագրեսիան, ըստ էության, վնաս պատճառելն է։ Դա կարող է լինել ինչպես անձ, այնպես էլ առարկա (օրինակ՝ երբ երեխան ինչ-որ բան է կոտրում(գիտակցաբար)): Ագրեսիայի առաջացման  պատճառները բացմաթիվ են. օրինակ՝ ագրեսիա, որի հիմքը ներարգանդային շրջանում մոր հոգեվիճակն է եղել։ Ինչպես տարբեր են ագրեսիայի առաջացման պատճառները, այնպես էլ բազմաթիվ են ագրեսիայի դրևորման ձևերը՝ ագրեսիվ վարք, խոսք, ժեստ և այլն։ Երեխաների մոտ ագրեսիան դրսևորվում է դեռ վաղ տարիքում. օրինակ՝ երբ մեկ այլ անձ վերցնում է իր խաղալիքը, երեխան կարող է ագրեսիվ դրսևորում ունենալ։

Արդյոք մերօրյա ինտերնետային դարում երեխաների ագրեսիայի հիմնական պատճառը հեռախոսն է և համացանցը:

-Հաճախ ծնողներն իրենք են երեխաներին դարձնում ագրեսիվ՝ երեխային կապելով հեռախոսներին, այփադներին կամ այլ ինտերնետային կապ ապահովող տեխնիկական միջոցին։ Քանի որ երեխան դեռևս չի կարողանում տարանջատել կարևորը անկարևորից, այդ պատճառով խորանում են ինտերնետային խաղերի մեջ, կամ հերթական գովազդի վրա սեղմելով դրանց մեջ ընկնում (մեծ մասամբ անգիտակցաբար):

-Ի՞նչ ազդեցություն է մեդիան թողնում երեխաների և պատանի հեռուստաիտողի վրա:

-Մեծ է նաև մեդիայի դերը, եթե վերահսկվի այն, ինչ հիմա են ցուցադրում հեռուստատեսությամբ, միանշանակ, չենք ունենա հոգեպես ոչ կայուն, ագրեսիվ երեխաներ ու պատանիներ։  Հեռուստատեաության կողմից այդ ագրեսիվ մուլտհերոսների և դերասանների վարքը վերահսկելու միջոցով միայն կարող ենք հասնել երեխաների, պատանիների կայուն հոգեվիճակի։ Քանի որ երեխաները լավ ընդօրինակողներ են, ապա նշենք նաև, որ այդ ընդօրինակման արդյունքում իրենք հաճախ դառնում են հենց այդ կերպարի կրողը (օրինակ լսելով ժարգոնային խոսակցություն, իրենք ևս սկսում են այդպես խոսել)։

Ինչպե՞ս կարելի է պայքարել համակարգչային խաղերի դեմ:

-Այն, ինչով զբաղվում է երեխան, պետք է վերահսկվի ծնողի կողմից շատ նուրբ և աննկատ ձևով, որպեսզի երեխան չզգա, որ իրեն հետևում են, չեն վստահում: Լավ կլինի, եթե ծնողները միասին զրույցներ ունենան թեկուզ հենց այդ խաղերի մասին, որոնց այդքան ժամանակ են տրամադրում իրենց երեխաները։

-Ինչպե՞ս են ծնողները նպաստում մանկական ագրեսիայի ձևավորմանը:

-Ծնողների կողմից երեխային հեռախոս տալը ընկալվում է որպես ուշադրություն, երեխայի հանդեպ սեր, բայց դա հակառակ ազդեցությունն է ունենում երեխայի հոգեբանական վիճակի վրա։ Խաղերը լարված են պահում, սովորեցնում ագրեսիվություն, կարող են վնասել երեխայի ինքնագնահատականը և կարողությունների սխալ պատկերացում տալ, ընդհուպ մինչև ինքնասպանության կարող են դրդել։ Կան խաղեր, որոնց վերջնարդյունքը ինքնասպանությունն է. ամբողջ խաղի ընթացքում կատարում ես հրահանգներ, ապա անգիտակցաբար կատարում տրված հրահանգները։ Իհարկե, կան նաև դրական խաղեր, որոնք տարիքային են, ուսուցողական և զարգացնող (տեսողություն, ընկալում, զգայություն և այլն):

-Ծնողների կողմից ֆիզիկական բռնության կիրառումը ի՞նչ ագրեսիա կարող է ձևավորել երեխայի մոտ:

-Փոքր երեխաների դեպքում հաճախ հանդիպում ենք մուլտերի գերակշիռ վիճակ, երբ ծնողն ուզում է հանգստանալ, միանգամից հեռախոս է տալիս երեխային։ Բայց հետո հետ վերցնելը դառնում է խնդիր, որի միջոցով երեխային դարձնում են ագրեսիվ, ֆրուստրացված: Լինում են նաև դեպքեր, երբ բռնության միջոցով են փորձում երեխային ենթարկել իրենց, որը չի կարող չազդել երեխայի հոգեկան աշխարհի վրա։ Երեխան կարող  է դառնալ ագրեսիվ, չվստահող, շրջապատում մեկուսացած (ինքնամփոփ), ցածր ինքնագնահատականով, թերարժեք։

Մանկական ագրեսիայի կանխարգերմալ պրակտիկ ինչպիսի՞ գործընթացներ են իրականացվում:

-Ագրեսիայի կանխարգելման համար թե՛երեխաների, թե՛ պատանիների համար պետք է ստեղծել իրենց հետաքրքիր աշխարհը, որտեղ իրենց հաճելի է, հետաքրքիր է, որտեղ իրենց սիրում են, իսկ մեդիան և ինտերնետային խաղերը իրենց տեղը կզիջեն առավել հետաքրքիր զբաղմունքին։ Երեխայի հետ զրույցի արդյունքում պետք է ձևավորել հետաքրքրություն կյանքի և աշխարհի հանդեպ։

Մերի Սահակյան

4-րդ կուրս

Կիսվել