Սեռականությունը և նրա ընկալումները հասարակության շրջանակում. հարցազրույց հոգեբան Անուշ Պողոսյանի հետ

Սեռականությունը և նրա ընկալումները հասարակության շրջանակում. հարցազրույց հոգեբան Անուշ Պողոսյանի հետ

393

Հասարակության լայն շրջանակում սեռական դաստիրակության, ինչպես նաև սեռականության մասին խոսելը, ի համեմատ նախոդ տարիների, դարձել է ավելի բաց թեմա: Մեծ թվով սոցիալական նախագծեր ուղված են հենց սեռական կրթության զարգացմանը և հասարակության լայն շրջանակների իրազեկմանը:

Սակայն նախ պետք է հասականալ՝ ինչ է սեռականությունը, ինչպես և որտեղ են ձևավորվում առողջ հարաբերությունները: Այս հարցերի պատասխանները ստանալու համար զրուցեցինք Կանանց ռեսուրսային կենտրոնի սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքի ծրագրերի պատասանատու հոգեբան Անուշ Պողոսյանի հետ:

-Ի՞նչ է սեռականությունը: Ինչպիսի՞նն է հասարակության կողմից  տվյալ թեմայի վերաբերյալ իրազեկվածությունը։

-Սեռականությունը ավելի լայն ուսմունք է, քան միայն սեռական հարաբերությունները: Հասարակությունը մեսամասամբ սեռականություն ասելով հասկանում է միայն նեղ հարաբերությունները: Սակայն մարդիկ արդեն իսկ ծնվում են սեռականությամբ, այսինքն՝ մենք սեռական էակներ ենք, որը արտահայտում է տարբեր հուզական մարդկային ապրումների հիման վրա:

Ո՞ր տարիքում է ճիշտ երեխաների հետ խոսել սեռականության մասին:

-Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ երեխաների հետ սեռականության մասին ճիշտ է խոսել վաղ տարիքից, քանի որ նույնիսկ շատ փոքր տարիքի երեխաները ունեն հարցեր իրենց սեփական մարմնի մասին: Բնականաբար 3 տարեկան երեխայի հետ չենք խոսելու սեռական հարաբերություններից, սակայն պետք է խոսել իր մարմնի մասին: «Ես որտեղից եմ ծնվել»․ սա շատ նորմալ հարց է, որը կապված է սեռականության հետ: Սա մենք չենք կարող շրջանցել:  Այն փուլ առ փուլ նախապատրաստում է սեռահասունացմանը:

-Վախերը, կաշկանդվածությունը ինչպե՞ս է արտահայտվում ծնողների մոտ, երբ նրանք պետք է խոսեն սեռականության մասին:

-Ծնողների մասին խոսելիս կարելի է ասել, որ այո, շատ ծնողներ վախենում են: Դա գալիս է նրանից, որ նանք կարծում են ՝ երեխաների հետ այդ մասին խոսելը կունենա հակառակ ռեակցիա, կստեղծի հետաքրքրություն: Սակայն այն երեխաները, ովքեր հստակ ստանում են իրենց հարցերի պատասխանները, ավելի հանգիստ են անցնում տվյալ հարցերի կողքով, չեն կենտրոնանում:

 -Իսկ ի՞նչ բարդությունների առջև կկանգնեցնի թեման շրջանցելը, վախերին տրվելը:

-Հաճախ այդ վախերը արդարացված չեն: Եթե երեխան հարցեր է տալիս, շատ կարևոր է խոսել:  Հաճախ ծնողները չեն հասկանում, ինչ ի նկատի ունենք՝ սեռական դաստիարակություն ասելով: Երբեմն հենց այն, որ նրանք չունեն այդ գիտելիքները, պատճառ է դառնում վախերի:

-Ի՞նչ առավելություն կունենա թեմայի շուրջ խոսելը երեխաների հոգեբանական զարգացման վրա։

-Այն երեխաները, ում հետ խոսվել է սեռականության մասին, էլ ավելի ուշ են մտնում սեռական կյանք, քան նրանք, ում մոտ բացակայել է այս տեղեկությունը: Շատ հաճախ նրանք դա անում են՝ հենց հետաքրքրությունից ելնելով, որպեսզի բավարարեն իրենց հարցերի պատասխանները: Կան հարցեր, որոնք պետք է բարձրաձայնվեն, և այդ ամեն մասին պետք է խոսի հասարակությունը. այս ամենը առողջ հասարակության ստեղծման մի մասն է կազմում:

Զարուհի Տոնիկյան

4-րդ կուրս

Կիսվել