Երևանի կենտրոնում՝ Սայաթ Նովա և Խաչատուր Աբովյան փողոցների խաչմերուկում, վեր է խոյանում հարուրամյակների պատմության ունեցող Սուրբ Կաթողիկե (Աստվածածին) եկեղեցին։ Այն Երևանի ամենահին մատուռ – եկեղեցիներից է։ Եկեղեցու պատերի արձանագրություններից ամենահինը թվագրված է 1264 թ.-ին։ Ուշագրավ է, որ նույնիսկ 1679 թվականի երկրաշարժի ժամանակ եկեղեցին մնացել է կանգուն։ Հետաքրքիր է այն փաստը, որ եկեղեցին ունի երկու անվանում ՝ Սուրբ Կաթողիկե և Աստվածաածին։ Դա պայմանավորված է նրանով, որ դեռևս 11-15-րդ դարերի ընթացքում Կաթողիկեն և Սուրբ Աստվածածինը կառուցվածքով իրար կապված, բայց իրարից անկախ եկեղեցիներ են եղել, այդ մասին վկայում է Կաթողիկեի արձանագրությունները։
Սուրբ Կաթողիկե եկեղեցու առանձնահատկությունների մասին մեզ պատմեց Սուրբ Աննա եկեղեցու դպիր Գոռը։
«Սուրբ կաթողիկե եկեղեցու առանձնահատկություններից մեկն այն է, որ մատուռը Երևանում պահպանված ամենահին եկեղեցիներից է, իրենից ավելի հին եղել են օպերայի, կինոմոսկվայի տարածքներում՝ 4-րդ 5-րդ դար, սակայն դրանք չեն պահպանվել։ Սուրբ կաթողիկե եկեղեցին առաջ եղել է չափերով ավելի մեծ, պահպանված հատվածը եկեղեցու մեջ ծառայել է որպես խորան։ Եկեղեցին թվագրվում է 13-րդ դարի կոթող, ավելի ուշ, եկրաշարժից տուժելու հետևանքով, եկեղեցին դարձել է կիսաքանդ, և պատմական շրջափուլերի ընթացքում հնարավոր չի եղել վերականգնել, իսկ արդեն խորհրդային տարիներին ղեկավարության որոշումով՝ եկեղեցու մնացյալ մասը քանդել են»։
Հատկանշական է նաև պահպանված արձանագրությունները, որոնց մասին մեր զրուցակիցը ևս խոսեց։
«Կաթողիկե եկեղեցու վրա շատ արձանագրություններ կան. ոչ միայն հոգևեր և եկեղեցական պատմություններ են, այլ Երևան քաղաքի մասին ևս պատմություններ կան։ Ցավոք, շատ մանրամասներ լավ չեմ կարող հիշել։ Պատմեմ մեկը՝ երբ Երևան քաղաքը գտնվել է պարսիկների տիրապետության տակ, այս տարածքները ամբողջությամբ ՝ ընդ որում նաև եկեղեցին, մի բարերար է գնել և դարձել է սեփականատեր: Այդ տեղկատվությունը արձնագրվել է»։
Գոռ դպիրը մեզ պատմեց նաև մի քանի զարմանահրաշ պատմություններ:
«Մեր հավատացյալներից մի ընտանիք երկար տարիներ երեխա չէր ունենում, ամուսինները պարբերաբար այցելում և աղոթում էին սուրբ Կաթողիկե եկեղեցում, և ստացան իրենց աղոթքների պատասխանը։ Այս եկեղեցին ամենազորեղ բարեխոսն է։ Մեր Ռոման դպիրը, ում կինը քաղցկեղով հիվանդ էր, այստեղ հնչած աղոթքների շնորհիվ բժշկվեց. այդպիսի պատմություններ շատ կան»։
Խոսք գնաց նաև եկեղեցու վրա վերջերս դրված ապակե դռան մասին։
«Շատերը քննադատաբար վերաբերվեցին այս փոփոխությանը, շատերն էլ հավանեցին հնի և նորի համադրությունը: Իմ կարծիքով՝ որևէ տեղ չկա ցուցում, թե դուռը պետք է լինի պղնձից, փայտից, կամ ապակուց: Օրինակ՝ երեկոյան երբեմն մարդիկ գալիս են աղոթելու, եկեղեցին փակ է, բայց ապակուց այն կողմ տեսանելի է սուրբ խորանը, սուրբ սեղանը, մարդիկ կանգնում են իրենց աղոթքը անում. մի տեսակ՝ հա՛մ եկեղեցին փակ է, հա՛մ փակ չէ։
Գոռ դպիրը, խոսքը եզրափակելով, նշեց, որ ինչքան էլ նոր և գեղեցիկ է կառուցված Սուրբ Աննա եկեղեցին, մարդկանց համար հին տաճարն իր մշակույթային առանձնահատկություններով ավելի արժեքավոր է.«Եվ ի վերջո, սուրբ Կաթողիկե եկեղեցում, որտեղ 600-ից 700 տարի աղոթք է հնչել, պատերն են արդեն խոսում։ Մի միջավայրում, որտեղ երկար տարիներ խունկ են ծխել, պատարագ են մատուցել, աղոթք են արել, այդ տեղը արդեն լեցուն է դրական էներգիայով:
Մարիա Խաչատրյան
4-րդ կուրս