Պլաստիկ վիրահատությունը՝ որպես գեղեցկության չափանիշներին համապատասխանելու միջոց

Պլաստիկ վիրահատությունը՝ որպես գեղեցկության չափանիշներին համապատասխանելու միջոց

267

Մեր օրերում կատարելության և անթերի լինելու ցանկությունը աստիճանաբար էլ ավելի է մեծանում։ Մարդիկ փորձում են իրենց կյանքը էլ ավելի հարմարավետ, առանց կոմպլեքսների դարձնել պլաստիկ վիրահատությունների միջոցով, որոնք լայն տարածում ունեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։

«Սլավմեդ» Բ/Կ-ի պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ  Դավիթ Շամամյանի  խոսքով՝ պլաստիկ վիրահատություններից ամենատարածվածը քթի վիրահատությունն է՝ ռինոպլաստիկան,այնուհետև կրծքերի մեծացումը՝ սամոպլաստիկան, հետո՝ բլեֆարոպլաստիկան ՝վերին կոպի շրջանում ձևափոխումը, դեմքի ձգումը, որովայնի առաջնային պատի ձգումը և օտտոպլաստիկան՝ ականջի ձևափոխությունը։

-Ո՞ր տարիքից է թույլատրելի կատարել քթի պլաստիկ  վիրահատություններ: 

-Քթի վիրահատության թույլատիրելի տարիքը աղջիկների համար համարվում է 17-18 տարեկանը, եթե կան շնչառական խնիրներ, իսկ տղաների մոտ առկա շնչառական խնդիրների դեպքում թույլատրելի է 17 տարեկանում կատարել վիրատություն։

-Ո՞ր տարիքային խումբն է ավելի հաճախ դիմում պլաստիկ վիրահատությունների:

-Ռինոպլաստիկա՝ 18-25տ․, կրծքերի մեծացում՝ 24-35տ․, կրծքերի կախվածության ձգում՝ 30-45տ․, լիպոսակցիա՝ 27-37տ․:

-Եղե՞լ են դեպքեր, որ դիմել են պլաստիկ վիրահատություն կատարելու ցանկությամբ, բայց դրա անհրաժեշտությունը Դուք չեք տեսել: Ինչպիսի՞ որոշում է կայացվում:

Լինում են նման դեպքեր: Պետք է հաճախորդին ադեկվատ բացատրել իրավիճակը և ընդհանուր համաձայնության գալ։

-Հաճախ լինում են դեպքեր, երբ հիվանդին չի գոհացնում արդյունքը, և երկրորդ, կամ նույնսիկ երրորդ անգամ նա դիմում է վիրահատության: Ինչպե՞ս եք վարվում նման դեպքերում:

-Ավելի շատ լինում են դեպքեր, երբ հնարավորինից ավելին են սպասում, որը տվյալ դեպքում անհնար է: Երբ ինչ-ինչ պատճառներով չի գոհացնում արդյունքը, իհարկե շտկում ենք այլ վիրահատությամբ։

-Պլաստիկ վիրահատությունները ի՞նչ ազդեցություն են թողնում մարդկանց վրա:

-Ինքնավստահության և ինքնագնահատականի բարձրացում, սեփական կոմպլեքսներից ազատում։

-Վերջին ժամանակահատվածում ավելի հաճախ դիմում են պլաստիկ վիրահատությունների համա՞ր, թե՞ էսթետիկ դեղորայքային միջամտությունների:

-Արդյունքներ կան, որոնց անհնար է հասնել դեղորայքներով և միայն վիրահատությամբ է հնարավոր: Երևի թե ավելի շատ վիրահատության են դիմում։                                      

Հասմիկ Գյոզալյան

5-րդ կուրս

Կիսվել