Համալսարանականներն այցելել էին սահմանագոտի

Համալսարանականներն այցելել էին սահմանագոտի

77

Հոկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ԵՊՀ պատվիրակությունը այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։

Համալսարանի պատվիրակության կազմում էին բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև դասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Մասնակիցներին ներկայացվել են կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պաշտպանության նախարարը պատասխանել է համալսարանականներին հետաքրքրող հարցերին։

Կիսվել