ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՎԵՐՄԱՆ ՁԱՅՆԸ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՎԵՐՄԱՆ ՁԱՅՆԸ

1142

Մոտ մեկ ամիս է, ինչ ֆեյսբուքյան ակտիվիստներն անհանգստանում են Քարահունջի ճակատագրով: Ըստ ակտիվիստների` քարերը տեղահանված ու տեղափոխված են, այնտեղ կատարվում է շինարարական աշխատանքներ, որոնք ավերում են պատմամշակութային արգելոց-թանգարանը:

Հնագետները մեղադրում են Մշակույթի նախարարությանը` քայլեր չըձեռարկելու և մշակութային հուշարձաներն ավերելու մեջ: Հնագետ Օնիկ Խնկիկյանն ավելի վաղ հայտնել էր. «Աշոտ Փիլիպոսյանն այնտեղ կատարում է ո՛չ մասնագիտական մակարդակով պեղումներ, պրն. Փիլիպոսյանը նաև չի ընդունում, հերքում է, որ քարերն աստղադիտական նշանակություն ունեն ու քննադատում է ակադեմիկոս Պարիս Հերունու հիմնավորումները»:

Հնագետը խոսեց նաև այնտեղի ավերվածություների մասին. «Ի՞նչ իրավունքով եք դուք օգտագործում վերամբարձ կռունկներ, քարերը ցած եք իջեցնում մշակութային շերտից, մայր հողի մեջ եք արդեն պեղում, մայր հողը չեն պեղում, մայր հողը փորում են, բայց մայր հողը փորելով դուք վտանգ եք ստեղծում: Այդ կանգնեցված քարերը մոտակա ժամանակներում փլվելու պատմությունը խեղաթյուրելու համար, պատմությունը դա Ձեզ չի ների»:

Ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարած արշավախմբերը կատարել են մանրամասն ուսումնասիրություներ և կազմել Քարահունջի տոպոգրաֆիկ քարտեզը: Այդ ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել են նախնադարյան աստղագիտական գործիքներ: Սյունիքի մարզում գտնվող «Զորաց քարեր» պատմամշակութային կառույցը Շվեյցարիայի գիտնական Հ.Պ. Կլայները արտաքին տեսքով նմանեցրել է Անգլիայի քարե մեգալիտային, որին անվանում են «Սթոնհենջ»: Աստղագիտության զարգացման համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում դեռևս նախապատմական ժամանակաշրջանից հողից և քարից կառուցված աստղադիտարաները: Իսկ դրանցից մեկն էլ Հայաստանի «Զորաց Քարերն» են:

 

Ջուլիետա Խաչատրյան

2-րդ կուրս

 

Կիսվել