ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ ՎԻԵՏՆԱՄՈՒՄ

ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ ՎԻԵՏՆԱՄՈՒՄ

901


Նոր տարին Վիետնամում կոչվում է Տետ, որը նշվում է ըստ լուսնային օրացույցի` առաջին լուսնային ամսվա, առաջին օրը: Ամեն  տարի ամսաթվերը փոխվում են։ Օրինակ՝ 2015 թվականին վիետնամցիներն Ամանորը դիմավորեցին փետրվարի 19-ին, իսկ 2016 թ-ին՝  փետրվարի 9-ին։


Նոր տարվա նախօրեին վիետնամցիները կազմակերպում են մաքրություն կամ նույնիսկ տան նորոգում, այնուհետև՝ զարդարում։ Դեղձի, ծիրանի և  մանդարինի ծառերի ծաղկած ճյուղերը տեղադրվում են ծաղկամանների մեջ․ հասած մանդարինը համարվում է բարգավաճման խորհրդանիշ:



Նոր տարվա նախօրեին բնիկները փորձում են թարմացնել  զգեստապահարանը, այդ պատճառով Ամանորի նախօրեին խանութներում շատանում են ապրանքները։ Հետաքրքիրն այն է, որ վիետնամցիները նոր հագուստ հագնում են հին տարին ճանապարհելուց հետո միայն։

Վիետնամցիները ձևավորում ծառերը և փողոցում տեղադրված սյուները՝ փակցնելով փոքրիկ կարմիր թղթեր, որոնց վրա գրված են բանաստեղծություններ։ 

Նոր տարին Վիետնամում իսկական ընտանեկան տոն է: Բոլոր վիետնամացիները, անկախ նրանից, թե որտեղ են ապրում, այդ օրերին ձգտում են վերադառնալ հայրենիք: Տարվա առաջին օրը տեղի բնակիչները կատարում են մի շարք պարտադիր ծեսեր. նրանք դուրս են գալիս դեղձի ծառի ճյուղ ընտրելու, ինչպես նաև նվերներ են տալիս երեխաներին: Բեմադրվում են ջրային տիկնիկային ներկայացումներ, կազմակերպում փառատոներ, համերգներ, ծաղիկների շուկաներ:

Զվարճանքը  սկսվում է  կեսգիշերից հետո․ մարդիկ դուրս են գալիս վիշապներով հրավառության, գունագեղ շոուներ դիտելու եւ, իհարկե,  շնորհավորելու գարնան գալուստը:

Մերի Խաչատրյան

3-րդ կուրս

Կիսվել