«ԸՆԹԵՐՑՈՂՆ ԻՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ, ՈՐ ԻՆՔԸ ՄԻԱՅՆԱԿ ՉԷ…». ՄԱՐԻԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«ԸՆԹԵՐՑՈՂՆ ԻՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ, ՈՐ ԻՆՔԸ ՄԻԱՅՆԱԿ ՉԷ…». ՄԱՐԻԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

2355

Գիտեմ՝ դժվար է, երբ անբախտության

Մանր մասերից ծով է գոյանում,

Բայց չէ՞ որ երկրում հենց մեր ծովերն են

Մեզ ուժեղ, հզոր ու պինդ դարձնում…

 Սրանք դպրոցական Մարիետայի տողերն են: Նա սկսնակ գրող է, ով ամիսներ առաջ տպագրեց իր առաջին գիրքը՝ «Խոստովանություն»-ը:

– Մարիետա´,  ի՞նչ նախասիրություններ  ունես:

– Սիրում եմ ֆիլմեր դիտել, գրքեր կարդալ, շատ եմ սիրում նկարել և գրել: Սակայն չեմ կարող ասել, որ գրելով զբաղվում եմ ազատ ժամանակ. Գրել  կարող եմ նույնիսկ ամենազբաղված պահին, երբ միտքս թելադրի:

Նշեցիր, որ սիրում ես կարդալո՞վ է քո սիրելի գրողը:

– Գրողներից շատերին եմ սիրում: Կուզեմ առանձնացնել Վահան Տերյանին, Պարույր Սևակին, արտասահմանյան գրողներից՝ Ալբեր Քամյուին, ում գրվածքներն ինձ շատ են դուր գալիս:

Մարիետա՛, վերջերս տեղի ունեցավ քո առաջին գրքի շնորհանդեսը ինչպե՞ս ծնվեց գիրք տպագրելու գաղափարը:

– Միշտ պատկերացրել եմ իմ հեղինակային գիրքը, երազել եմ  դրա մասին, բայց երբևէ չեմ մտածել, որ այն կարող է իրականություն դառնալ: Սակայն, երբ սկսեցի ավելի լուրջ մտածել, հասկացա, որ կարելի է երազանքները դարձնել նպատակներ, իսկ նպատակները՝ իրականություն: Որոշեցի, որ պետք է հավաքել բոլոր բանաստեղծություններս  մի գրքում և երազանքներս իրականություն դարձնել:

– Դու վերնագրել ես գիրքդ «Խոստովանություն» ինչո՞ւ:

– Գիրքս վերնագրել եմ «Խոստովանություն», քանի որ թղթի և գրչի միջոցով  ընթերցողին խոստովանում եմ իմ բոլոր զգացողությունները, ապրումները, հույզերն ու մտքերը:

– Երբվանի՞ց ես ստեղծագործում:

– Սկսել եմ ստեղծագործել դեռ մանկուց: Դրա համար չեմ հիշում՝ քանի տարեկանում եմ սկսել ստեղծագործել․ մայրիկս պատմում է, որ սկսել եմ ստեղծագործել մոտավորապես հինգ տարեկանից: Հիմա մայրիկս ցույց է տալիս իմ գրած բանաստեղծությունները, որոնք ես չեմ հիշում. գրել եմ տառասխալներով` շատ փոքր ժամանակ:

– Ի՞նչ է տալու քո գիրքն ընթերցողին:

– Կարծում եմ՝ իմ ստեղծագործություններում նկարագրված են այնպիսի ապրումներ, որոնք յուրաքանչյուր մարդ իր կյանքում կարող է զգալ։ Ընթերցողն իմ ստեղծագործություններից կարող է գտնել ելքեր, կամ զգալ, որ ինքը միայնակ չէ, և աշխարհի վրա կա գոնե մեկ մարդ, ով զգում և հասկանում է իրեն:

– Մարիետա՛, լինելով ստեղծագործ մարդ, այնուամենայնիվ, ընտրել ես տնտեսագետի մասնագիտությունը ինչո՞ւ այդպես որոշեցիր:

– Բանաստեղծություններ գրելը երբեք չեմ համարել մասնագիտություն: Տնտեսագիտությունը շատ եմ սիրում, սիրում եմ  մաթեմատիկան և որպես մասնագիտություններ, միայն դրանք  եմ պատկերացնում:

– Ապագայում կտեսնե՞նք քո երկրորդ գիրքը:

– Անպայման: Կարծում եմ՝ ոչ միայն երկրորդը, այլև երրորդը, չորրորդը և այդպես շարունակ:

Հասմիկ Անդրեասյան

2-րդ կուրս

Կիսվել