ԹԱԳԱՎԱՐԱԿ ԿԱՄ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԹՇՆԱՄԻ

ԹԱԳԱՎԱՐԱԿ ԿԱՄ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԹՇՆԱՄԻ

1551

2020 թվականը աշխարհն արդեն կոչել է դժբախտությունների և իրար հաջորդող սնհաջողությունների տարի։ Պատճառներից մեկը նոր վարակի բռնկումն էր։
Դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին նոր տեսակի կորոնավիրուսի մասին և այն անվանեցին COVID-19։ Նախնական տվյալներով վիրուսը փոխանցվել է մարդկանց Ուհան քաղաքի շուկաներից մեկում անօրինական կերպով պահվող վայրի կենդանիներից։
Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Չինաստանում։ Հիմա վարակն ամենաշատը տարածվել է նաեւ Իտալիայում, Իրանում։

Ի՞նչպես փոխակերպվեց աշխարհը

Բազմաթիվ երկրներ մեկուսացան իրարից, տարածաշրջանից, աշխարհից։ Քաղաքները դատարկվեցին, երկրները հայտնվել են անորոշության մեջ։ Զոհերի թիվը քառապատկվեց։
Հիմա աշխարհն ունի նույն մտահոգությունը՝ երբ կնահանջի թագավարակը։

Աշխարհը եւ նոր կորոնովիրուսը

Չինաստանում կտրուկ աճել է ամուսնալուծությունների թիվը։
Հյուսիսային Կորեայում որոշեցին գնդակահսրել միակ վարակվածին։

Disney-ը հետաձգեց իր՝ Սև այրու ֆիլմի պրեմիերան, այն նախատեսվում էր ցուցադրվել մայիսի 1-ին։
Իսրայելի իշխանությունները սկսեցին հետևել քաղաքացիների տեղաշարժին՝ սմարթֆոնների միջոցով։

Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը հետաձգվեց մեկ տարով։

Իրանը բանտերից ազատ արձակեց 85 000 բանտսրկյալի։

Աշխարհին հուզեց նաև Հռոմի պապի ուղերձը ուղղված Իտալիային։

Աշխարհը զգաստացավ Ֆրանսիայի նախագահի ելույթից․Է. Մակրոնը հայտարարեց, որ կոմունալ վճարումները այս ընթացքում չեն գանձվի եւ հորդորեց մնալ տանը։ Իսկ ոտքը տնից անհիմն դուրս դնելու դեպքում՝ տուգանք։

Եվրոպայում դադարեցվեցին Fiat և Renault ընկերությունների արտադրությունները։


Թագավարակը Հայաստանում

Հայտարարվեց մեկամսյա արտակարգ դրություն՝ մարտի 16-ից ապրիլի 14-ը։


ՀՀ-ն արգելեց 16 երկրի մուտքը Հայաստան։ Այդ երկրներից ժամանող հայրենակիցները պետք է ենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի։


Որոշ բանկեր երկու ամսով հետաձգեցին վարկերի մարումը։

Ուսումնակրթական հաստատություններն անցան հեռավար կրթության ռեժիմի։

Երևանի հանրային տրանսպորտը սկսեցին ախտահանել։ Վարորդները անցնում են թեստավորում։

Ռեստորաններն ու սրճարանները սկսեցին գործարկել առաքման և առցանց ծառայություններ։

Բջջային օպերատորները դադարեցրին սպասարկման կենտրոնների աշխատանքը։

Փակվեցին խոշոր առևտրային կենտրոնները։

Հայաստանում վարակվածները դեռեւս աճ են գրանցում։

Լիանա Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել