ՀԱՅՏՆԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄ ԻՆԻՍՏԱԳՐԱՄՅԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

ՀԱՅՏՆԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄ ԻՆԻՍՏԱԳՐԱՄՅԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

1918

Հարցազրույց երգիչ Դավիթ Ղազարյանի հետ

– Վերջերս Ձեր ինստագրամյան էջում բավականին մեծ ակտիվություն է նկատվում:  Հակոբ Հակոբյանի  և  Արմեն Հովհանիսյանի  ‹‹Լավն ես›› երգի Ձեր կատարումն  ունի 60 000 դիտում․ ինչպե՞ս պատահեց:

– Ինստագրամյան  ակտիվությունը պայմանավորված է  նրանով, որ իմ հետևորդները մեծ ոգևորությամբ  ու սիրով արձագանքեցին  իմ կատարած  աշխատանքին:

Թեև  Դուք հետևորդների բանակ ունեք,  որոնք հավանաբար  Ձեր մասին ամեն բան գիտեն, բայց կխնդրեի  մի քիչ պատմել Ձեր մասին:

-Դեռ վաղ հասակից սկսել եմ զբաղվել հայկական ժողովրդական, ինչպես նաև այլ ժողովուրդների պարերով: Տասնչորս տարի եղել եմ  ՊՆ «Սարդարապատ» պետական անսամբլում, որի ղեկավարն էր Մ. Հակոբյանը: Այնուհետև որոշեցի զբաղվել նաև երգով:

– Այժմ  սովորում եք Աճեմյանի  անվան երաժշտական  դպրոցում։ Ե՞րբ  որոշեցիք  զբաղվել  երաժշտությամբ, և քանի՞ տարի է, որ զբաղվում եք: 

– Երգարվեստով՝  որպես մասնագիտություն սկսել եմ զբաղվել  երկու տարի առաջ, բայց մինչ այդ էլ, ինչպես ասացի, զբաղվել եմ արվեստով:

 – Դավի՛թ, սպասո՞ւմ էիք այսքան շատ  դրական արձագանքների՝ չնայած այն հանգամանքին, որ չունեք տեսահոլովակներ:

– Դրական արձագանքերի  սպասում էի, բայց եղած արձագանքերն ավելին են, քան իմ սպասելիքները:

Մասնագիտական  աճի և ձեռքբերումների հարցում կա՞ մեկը,  ում դերը կարևորում եք:

– Իմ կյանքում, բոլոր ձեռքբերումների և հաջողությունների միակ մոտիվացիան  եղել է մայրս:

Եղե՞լ են  դեպքեր, երբ  փողոցում  քայլելիս  Ձեր երկրպագուները ճանաչեն և մոտենան Ձեզ:

– Այդ երևույթը  ինձ  հետևում է ամեն քայլափոխին:

Եղե՞լ  են պահեր, երբ  ցանկացել  եք  ինսիտագրամյան էջը փակել  և տեսանյութերի տեղադրումը դադարեցնել:

-Անիմաստ եմ համարում կասեցնել իմ կատարած գործողությունները, որոնք պսակվել են հաջողությամբ:

Իսկական բեմ և առցանց բեմ. կհամեմատե՞ք:

-Իրական բեմի վրա կապվածությունը հանդիսատեսի հետ ուղիղ է և անմիջական, իսկ առցանց  բեմում այդ անմիջականությունը բացակայում է: 

  – Խոսեցինք  դրական  արձագանքներից  կխնդրեի  անդրադառնալ նաև բացասական արձագանքներին, եթե եղել են:

– Բացասական  արձագանքներ եղել են․ դրանք նույնպես  վկայում են այն մասին, որ ես մարդկանց ուշադրության կենտրոնում եմ:

 –Ձեզ  համարո՞ւմ եք հաջողակ երգիչ:

– Դեռևս ինձ հաջողակ երգիչ չեմ համարում, բայց  հաջողակ դառնալու գործը խոշոր քայլերով ընթանում է առաջ:

Վերջում էլ անցնենք բլից հարցերին

 Ձեր սիրելի եղանակը:

–  Գարուն։

–  Իր, որ  միշտ Ձեզ հետ է:

–  Պարանոցիս խաչը։

– Մարդ, ով փոխել է Ձեզ:

– Չկա այդպիսի մարդ։

 – Երբեք չեք ների…

– Դավաճանությունը։

– Մեկ բառով բնորոշեք Ձեզ:

– Անմիջական։

Երբեք չեք փորձի…

– Դեմ գնալ իմ սկզբունքներին։

                                                          Սոնա Քյարունց

 2- րդ կուրս

Կիսվել