ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` ԳՈՐԳԱԳՈՐԾ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` ԳՈՐԳԱԳՈՐԾ

2843

Գորգագործությունը որպես պատկեր` նկար արվեստ է, որպես մասնագիտություն` արհեստ: Բնատուր տաղանդով օժտված գորգագործուհի Լիանա Խաչատրյանը գորգ է գործում վաղ հասակից և գիտի գորգ գործելու գրեթե բոլոր գաղտնիքները: Հիմա սա նրա մասնագիտությունն է: «Ոչ բոլոր թելերով կարելի է գորգ գործել: Դրա համար պետք է ունենալ բամբակյա և բրդյա թելեր» – ասաց գորգագործուհին և նշեց, որ բացի թելերը գորգը սկսում են գործել նախապես պատրաստված տորքի վրա, ընկույզի փայտից:

2013 թվականին Շուշիում բացվեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող միակ գորգերի թանգարանը` Ղարաբաղ Կարպետ ընկերությունը: Ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանի խոսքով` Ղարաբաղ Կարպետ ընկերությունը նպատակ ունի նախ և առաջ վերարտադրել արցախյան հին գորգերը, որոնք իրենց տեսակի և բովանդակության մեջ արժեքավոր են ու մրցունակ: Այժմ փորձում ենք վերականգնել գրեթե մոռացության եզրին գտնվող մի մշակույթ:

Հայկական խաչ, կենաց ծառեր. հայկական զարդանախշերը միանգամից են տարբերվում: Հայկական զարդանախշերը մինչ այսօր օգտագործվում են թուրքական գորգերում: Նրանք օգտագործում են ոչ միայն զարդանախշերը, այլև հայկական երանգները: Ըստ գորգագործուհի Լիաննա Խաչատրյանի` հայտնի են դեպքեր, երբ թուրքերը հայերից մատչելի գներով գնել են գորգը, հանել են հայերեն գրությունները, դրանց փոխարեն այլ զարդանախշեր են դրել և իրենցն են դարձրել հայկականը: Այս գորգերը ետ բերել հնարավոր չէ, բայց այն ինչ ունենք հիմա, կարող ենք պահպանել և դարձնել միայն մերը:

Մի ժամանակ գորգ գործել պետք է իմանային բոլոր աղջիկները: Գորգը նրանց օժիտի անբաժանելի մասն էր: Ժամանակները փոխվել են և հիմա դժվար է գտնել իսկական գորգագործների: Հատկապես, որ գորգ գործելով փող աշխատել բոլորը չէ որ կարող են:

 

Աննա Վասիլյան

3-րդ կուրս

Կիսվել