ՉԿԱ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, ԵՐԲ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ

ՉԿԱ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, ԵՐԲ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ

1912

«Covid19» ճգնաժամն արդեն իսկ ազդել է զբոսաշրջության ոլորտի վրա: Աշխարհի խոշոր ուղևորափոխադրող ընկերությունները հերթով դադարեցնում են իրենց չվերթները, իսկ զբոսաշրջիկները հետ չեղյալ են համարում նույնիսկ ամառային իրենց  ամրագրումները: Թե ինչպես են այս օրերին աշխատում զբոսաշրջային գործակալությունները Հայաստանում, ընդամենը կարող ենք զանգահարելով իմանալ, քանի որ աշխատավայրերի դռներն ամուր փակ են, ու միակ կապը հեռախոսազանգն է կամ սոցէջերը։  «Գլոբուս տուր» ընկերության աշխատակցուհին նշեց, որ չվերթների մեծ մասը չեղարկվել են․ «Վերջին օրերի ընթացքում մի քանի չվերթ ենք ունեցել դեպի Մոսկվա, Ռոստով, Վիեննա․ վերջին չվերթից հետո աշխատանքը  դադարեցվել է»:

 Ինչ վերբերվում է զբոսաշրջիկներին, աշխատակցուհին նկատեց,  որ նրանց մի մասը, ովքեր ունեին երկքաղաքացիություն, մնացել են Հայաստանում, իսկ մյուսները, ովքեր հասցրել են,  մեկնել են, ովքեր էլ ոչ՝ ստիպված են մինչև ապրիլի սկիզբ մնալ Հայաստանում:

Չվերթների չեղարկման պատճառով տուրիստական գործակալություններն իրենց հաճախորդներին են վերադարձրել չվերթների համար վճարված գումարները:

«Տարբեր ավիաընկերություններ գումարները հետ վերադարձնելու տարբեր ստրատեգիաներ ունեն։ Օրինակ՝ «AirFrans» և «Քաթար Airways» ընկերությունները գումար չեն վերադարձնում, այլ տրամադրում են «voucher» (երաշխավորում) գումարի չափով։ Այդ գումարը հաճախորդները կարող են օգտագործել նույն տարում, երբ կցանկանան»,-տեղեկացրեց  «Գլոբուս տուր» ընկերության աշխատակիցը:

Հաճախորդներից մի մասի գումարը վերադարձնելու համար որոշ չվերթներ իրականացնող ընկերություններ հստակ տեղեկություն չեն տրամադրում չվերթի չեղարկման մասին:

«Ֆորսաժ տուր» տուրիստական գործակալությունն էլ արդեն 20 օր է, ինչ դադարեցրել է բոլոր չվերթները, որի պատճառով մեծ ֆինանսական կորուստներ է կրում։

Ոլորտի պատասխանատուներն արդեն վստահ են՝ այս պանդեմիան սարսափելի ազդեցություն է թողնելու զբոսաշրջության ոլորտի վրա: Իրենց միակ հույսն ամառն է, որ գուցե վարակն իր վնասատու թագը կհեռացնի ոլորտի վրայից։

Անի  Խաչատրյան

3-րդ կուրս

Կիսվել