ՇՈԿՈԼԱԴԸ՝ ԲՆԱԿԱՆ ՑԱՎԱԶՐԿՈՂ

ՇՈԿՈԼԱԴԸ՝ ԲՆԱԿԱՆ ՑԱՎԱԶՐԿՈՂ

1552

Հոգեբանները պարզել են, որ շոկոլադի վերջին կտորն ամենահամեղն է:

Հին ժամանակներում շոկոլադը պատրաստել են առանց շաքարի ավելացման և օգտագործել են ֆիզիկական ուժի ու դիմադրողականության ամրապնդման  համար: Հետո շոկոլադի բաղադրության մեջ սկսեցին ավելացնել կաթ, շաքար, ընկուզեղեն, տարբեր սննդային հավելումներ` դարձնելով մեծերի և փոքրերի սիրված քաղցրավենիքը:

Յուրահատուկ ոճով և նույնիսկ մեկ օրինակով պատրաստված ձեռագործ արտադրանքներն ավելի մեծ պահանջարկ ունեն հաճախորդների շրջանակում: Այսօր շատ տարածված են ձեռագործ իրերը՝ զարդեր, որոնք պատրաստվում են ձեռքով, գորգեր, հագուստներ և նույնիսկ շոկոլադներ: Շոկոլադը, այն էլ ձեռագործ, միանշանակ մեծ հետաքրքություն է առաջացնում եթե ոչ համտեսելու, ապա գոնե տեսնելու համար:

Շոկոլադագործությունը բարդ արվեստ է և դրան տիրապետելու համար կարևորը հոգեկան ներդաշնակությունն է: Շոկոլադը հատուկ էներգետիկա ունի, եթե արտադրության ընթացքում նույնիսկ մի փոքր բացասական աուրա է տիրում՝ այն չի չստացվում,- ասում է շոկոլադագործ Լաուրա Նահապետյանը:

Լեզվաբան-տնտեսագետ լինելը չի խանգարել Լաուրային զբավել շոկոլադագործությամբ: Մանկուց ունենալով սեփական արտադրանք ստեղծելու նպատակ և գնալով դրա հետևից՝  Լաուրան հայտնվել է Մոսկվայում և ուսանել շոկոլադագործություն: Արդյունքում՝ արդեն մեկ տարուց ավել է, ինչ գործում է նրա սրահը:

 Ինչպես պատմեց Լաուրան, ձեռագործ շոկոլադներ ստեղծելու գաղափարը պատահական է ծագել․ փորձել է պատրաստել և արժանացել է տանեցիների հավանությանը: Նորաստեղծ բիզնեսում մշտապես նրա  կողքին է եղել ամուսինը և ամեն հարցում աջակցել նրան:

Ասում է, որ նախապես չի պատրաստվում աշխատանքին, երբ շոկոլադն ու վրձինը ձեռքն է վերցնում՝ մտքերն արդեն գալիս են: Ունի մշտական հաճախորդներ, որոնց մասին հիացմունքով է խոսում և ավելացնում, որ մտերմացել է նրանց հետ , սկսել բացահայտել  նրանց նախասիրությունները:

Լավ շոկոլադ արտադրողները շատ են, բայց իմը տարբերվում է նրանով, որ ձեռագործ է և ամեն մի դետալ, որն ավելանում է շոկոլադե սալիկի վրա, մեծ չարչարանքի արդյունք է․ «Ճիշտ են ասում, որ շոկոլոադը բնական ցավազրկող է, երբ սկսում եմ ստեղծաործել մոռանում եմ բոլոր խնդիրների մասին», – ասում է Լաուրան:

Շոկոլադի մասին կարծիքները շատ են: Մի մասի կարծիքով, այն նպաստում է ավելորդ քաշին, մյուսները նշում են, որ այն վնասակար է ատամների համար, շոկոլադասերները լրիվ այլ բան են պնդում, բայց միևնույն է այն համարվում է այն մթերքը, որի կողքով գրեթե ոչ ոք անտարբեր չի կարողանում անցնել:

Թինա Մելիքսեթյան
4-րդ կուրս

Կիսվել