Անուշ Մկրտչյանը 26 տարեկան է։ Նրա օրը սկսվում է առավոտյան շատ շուտ․ պատճառն այն է, որ «Արեգակ» ներառական սրճարանում աշատանքները առավոտյան վաղ են սկսվում։ Մասնագիտությամբ դեղագետ Անուշը սրճարանումզբաղվում է տեխնիկական աշխատանքներով և ամեն օր ստիպված է լինում գյուղից հասնել Գյումրի ՝ աշխատանքի․ ժամանակը և տարածությունը խնդիր չէ։
«Արեգակ»-ը ներառական սրճարան է, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը։ Սրճարանը գտնվում է Գյումրիում։ Ծրագրի նպատակն էր ունենալ ներառական և օրինակելի աշխատատեղ գործատուների համար։
-Նախքան սրճարանի բացվելը մենք սկսեցինք իրազեկման դասընթացներ անել․ բացատրում էիք, թե ինչ է հաշմանդամությունը, և միանշանակ համոզված չէինք, որ այսպիսի արդյունք կունենանք, բայց ժամանակը և հասարակությունը ցույց տվեցին, որ ամեն ինչ լավ է,- ասում է «էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխանների և երիտասարդների կենտրոն հասարակայնության հետ կապեերի պատասխանատու Հասմիկ Թոփալյանը։
Սրճարանում աշխատանքը հնարավորություն տվեց Անուշին շփվելու հաշմանդամություն ունեցող երեխաների հետ․ արդեն գիտի, թե ում հետ ինչպես շփվել։
-Համեմատած մնացած համայնքների հետ՝ Գյումրիում մարդիկ սկսել են այլ կերպ վերաբերվել հաշմանդամություն ունեցող անձանց։ Երբ ավարտել էի համալսարանը, աշխատանք գտնելը մեծ խնդիր էր ինձ համար։ Մարդիկ պատրաստ չէին ընկալելու և ընդունելու հաշմանդամություն ունեցող անձին՝ որպես իրենց հավասար մեկի,- ասում է Անուշը։
Անուշը «Արեգակ» ներառական սրճարանում սկսել է կամավորություն անել նախքան սրճարանի բացվելը, հետո արդեն անցել է աշխատանքի։ Դեղագետ Անուշի երկրորդ մասնագիտությունը հրուշակագործությունն է։ Ճիշտ է, հիմա սրճարանում տեխնիկական հարցերով է զբաղվում, սակայն ազատ ժամանակ օգնում է ընկերներին։ Անուշը և սրճարանի մյուս աշխատակիցները սիրում են իրար հետ ճամփորդել և հաճելի ժամանակ անցկացնել։ Հաջորդ ուղղությունը Եգիպտոսն է։
Սոսե Զաքարյան
4-րդ կուրս