Տասնիննամյա Մեսրոպ Մխիթարյանի համար Հայաստանում անվճար ճանապարհորդելը վաղուց արդեն խնդիր չէ․ «16 տարեկան էի, երբ առաջին անգամ ավտոստոպով ճանապարհորդեցի, ու այդպես մինչև այսօր»։
Ավտոստոպը մի միջոց է, որով մարդիկ ճանապարհորդում են՝ անվճար, ուղղակի
ճանապարհից կանգնեցնում են պատահական մեքենա, որը գնում է այն նույնն ուղղությամբ, որով գնում է ճանապարհորդը։
Մեսրոպը կիսվում է իր փորձով․ «Կանգնում եմ փողոցի այն մասում, որ մեջքի հետևում կանգնող մեքենաների համար տարածք լինի, հակառակ դեպքում այն մեքենաները, որոնք ցանկանում են կանգնել, չեն կարողանա։ Հիմնականում գունավոր և մաքուր հագուստ եմ կրում։ Հարցնում եմ՝ մինչև ուր են գնում, հետո ասում եմ՝ ինձ կտանե՞ք Ձեզ հետ մինչև այստեղ»։ Ահա այսպես վարորդին հասկացնում եմ, որ ինձ անվճար տանի։ Մեքենայում էլ պետք է քիչ խոսել, հաց չուտել և քո պայմաները չթելադրել վարորդին։
Հայաստանում նախընտրելի է բութ մատը վերև պահած ձևով կանգնեցնել մեքենան, որովհետև, երբ ափը բաց ու դեպի ներքև ենք պահում՝ (որը հատուկ է հայերին) մեքենաները ավելի քիչ են կանգնում, վարորդները նախընտրում են իրենց հետ վերցնել արտասահմանից եկած ճանապարհորդի քան՝ տեղաբնակի։
Վարորդ Ռուբենը հակառակն է պնդում, նա հաճախ է վերցնում ճանապարհին կանգնած մարդկանց, սակայն հիմնականում նախապատվությունը տալիս է հայերին․
«Դեպքեր են լինում, որ արտասահմանցիներ նույնպես վերցնում եմ, իրենց դեպքում խնդիրը օտար լեզուն է»։
Արևիկ Քեշիշյանն էլ սկսել է ավտոստոպով զբաղվել այն ժամանակ, երբ նույնիսկ չգիտեր, որ այդ ձևը անուն և առանձին մշակույթ ունի․
-Աղջիկ լինելն ինձ երբեք չի խանգարել, դժվարանում եմ ասել՝ աղջկա համար դժվար է, թե ՝ոչ։ Երբ երկու հոգով էինք, վարորդները բան չէի ասում, իսկ մենակ ժամանակ հիմնականում զարմանում էին, որ ռիսկ եմ անում մենակով անծանոթ մեքենա նստել։ Եղել են դեպքեր, երբ ճանապարհի կեսից իջել եմ և նոր մեքենա փնտրել։ Բայց, բացի երկու դեպքից, իմ բախտը միշտ բերել է։ Վարորդներ են հանդիպել, որ նույնիսկ իրենց տուն են տարել, հյուրասիրել, հետո շարունակել եմ ճանապարհս։
Հայ վարորդների երկու տեսակ կա․ մարդիկ, ովքեր մենակ երկար ճանապարհ են գնում և իրենց ճանապարհի ընկեր է պետք, իսկ երկրորդ տեսակը մեզ համարում է «քձիբ»՝ չնայած դրանք շատ քիչ տոկոս են կազմում։
Հայաստանը, առհասարակ, ավտոստոպի մասով ապահով երկիր է ու մաքսիմում 20 րոպեում կարող ես մեքենա կանգնեցնել։
Սովորաբար, եթե հասկանում եմ, որ վարորդը հարմար չէ ինձ տանելու համար, (վտանգ եմ զգում) ասում եմ, որ ծանոթիս էի սպասում, որը ունի նույն մեքենայից։
Արփի Մաթևոսյանը նույնպես զբաղվել է ավտոստոպով, սակայն իր համար դա հիմնական ճանապարհորդելու միջոց չէ․
«Չես կարող ժամանակդ կառավարել, ստիպված ես սպասել ինչ որ մեկին, ով կարող է և չգալ։ Այնպիսի մարդու կարող ես հանդիպել, որ տհաճ լինի և ճանապարհի կեսից իջնել։ Փոք գյուղական համայնքներում կարող է ընդհանրապես մեքենա չհանդիպել, ու ստիված լինես կիլոմետրերով քայլել։ Երբեմն քեզ դիտարկում են որպես փող չունեցող մարդու, ով չի կարող վճարել ավտոբուսի կամ մեքենայի ուղեվճարը։
Արևիկ Քեշիշյանն էլ առաձնացնում է դրական կողմերը․
«Առավելությունն այն է, որ գումար չես ծախսում, բացի այդ, եթե վարորդը տեղացի է լինում, կարող է լիքը հավես տեղեր ասել, որ գնաս, կամ ուղղակի լավ ծանոթներ ձեռք բերել»։
Ալինա Գևորգյանը որպես էքսկուրսավար աշխատում է Տաթևում, նա շատ է հանդիպում ավտոսստոպով Տաթև հասած ճանապարհորդների, որոնցից շատ քիչ մասն են հայեր։ Նա այս հագամանքը պատճառաբանում է նրանով, որ Հայստանում դեռ տարածված չէ այդ մշակույթը։
Ի դեպ, Արևիկին ընկեր է պետք, ով իր հետ արտասահմանում կավտոստոպի․ միգուցե այդ մեկը հենց դու ե՞ս։
Սոսե Զաքարյան
4-րդ կուրս