«ԵՍ»-Ը ՉԿՈՐՑՆԵԼՈՒ ՄԻ ԲԱՆԱՁԵՎ

«ԵՍ»-Ը ՉԿՈՐՑՆԵԼՈՒ ՄԻ ԲԱՆԱՁԵՎ

637

Անձրևը՝ մոլորված թափառականի նման, չի կողմնորոշվում գալ թե՞ չգալ: Նա արագ քայլերով բարձրանում է երկար աստիճաններով, հասնում շենքի միակ գործող վերելակին ու սեղմում կոճակը: Դուռը ճռռոցով է բացվում՝ շնորհիվ ծանրության:

-Գայ, դո՞ւ ես:

-Ես եմ Անուշ, ոտքից գլուխ սառած: Թեյ կա՞:

– Հա հիմա կբերեմ:

Մինչ թեյը պատրաստ կլինի նա բացում է սանկտպետերբուրգյան արտադրության դաշնամուրն ու շփում մատները: Դուրս են թռչում առաջին հնչյուններն ու դահլիճը լցվում է Գայանե Թադևոսյանի՝ թիթեռներից հյուսված երաժշտությամբ: Նա մեկն է այն ուսանողներից, ովքեր հոգնած դասերից, չգտնված մասնագիտական կողմնորոշումից, ապաստան է գտնում ԵՊՀ Մշակույթի կենտրոնում: Ու հենց էստեղից է սկսվում մի ամբողջ պատմություն՝ անցած ուղի:

-Նոր ե՞րգ ես հորինել:

-Գիտե՞ս Անուշ, երազներս կատարվում են ժամանակի ճշտությամբ: Երազիս նոր երգ էի գրում էստեղ՝ Մշակույթի կենտրոնում: Հիմա երբ վերարտադրում եմ այն դաշնամուրին, համոզվում եմ, որ նույն հնչողությունն է՝ ինչ երազում:

-Մեր ղեկավար պարոն Սարգսյանը ճիշտ է ասում. դու հրաշալի հրաշք ես:

Նա ժպտում է, մի կում անում ու սկսում նվագել: Սկզբում մինորը մի պահի հիշեցնում է իր գրքի միայնակ, մոլորված մեկին, հետո ֆորտե ու տիեզերքում մի հարվածով վառվում են բոլոր աստղերը, հետո մաժոր ու օդը լցվում է մեծ, աներևակայելի մեծ սիրով:

Անցած տարի այս օրերին էր, որ նախապատրաստվում էր համալսարանին նվիրված հեղինակային երգի մրցույթին: «Համալսարան». հենց այսսպես: Թեև ոչ առաջին մրցանակ, բայց մեծ, շատ մեծ ճանաչում ու գնահատում:

-Ամենը ծնվում է գիշերում, որովհետև ինձ համար տարվա հինգերորդ եղանակը գիշերն է…

Վաղը կարևոր օր է: Իր՝ «Լույսը խավարում» գրքի շնորհանդեսն է: Պիտի հանդես գա փոքրիկ կատարումով:

-Դե՜, երաժշտությունից գրականություն մի փոքրիկ թռիչք է: Զգացողությունները զգացող մարդկանցով տեղավորվում եմ բանաստեղծական տողերում: Սպիտակ թուղթ ու մի գրիչ, ստեղծվում է բառերի մի շարան, որը հուշում է մի նոր ես-ը չկորցնելու բանաձև:

Անցնում են անձրևներն ու Գայանեն արդեն ուսանողական դասից տեղափոխվել է աշխատավորական դաս:

Դուռը ճռռոցով բացվում է շնորհիվ ծանրության: Մշակույթի կենտրոնում հեղինակային երգերով համերգային ծրագիր է ներկայացնում Գայանեն:

-Վերջում ասված շնորհավորական խոսքերից ականջիս մի քանի բառ հասավ միայն.

-Կյանքի ամեն մի նոր փուլ մտնելիս ես նորից վերադառնում եմ, որովհետ այստեղ մարդիկ են, ովքեր ուղղակի մտածում են ինձ պես, իսկ սա այն է՝ ինչ ես եմ մաղթել, մաղթում ու մաղթելու: Երջանիկ և գնահատված եղեք:

Մարի Արշակյան
4-րդ կուրս

Կիսվել