«Դե կներեք, Լեոնարդո դա Վինչին, Թոմաս Ջեֆերսոնը, Էնշտեյնը, մայր Թերեզան․ բոլորն էլ 24 ժամ ունեին, Բախն էլ 24 ժամ ուներ: Դե նա էլեկտրոնային նամակներ չէր ստանում, բայց 20 երեխա ուներ, իսկ դու աում ես` չեմ հասցնում»:
Իրոք որ, Դեյվիդ Ալենի այս խոսքերից հետո սկսում ես մտածել՝ ինչու է նա հասցնում, իսկ ես` ոչ: Հարցի պատասխանը նա տալիս է իր` «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքում: Գիրքն օգնում է հասցնել բոլոր հանձնարարությունները, գտնել հաջողության ճանապարհը, և կարգի բերել ցաքուցրիվ օրակարգը:
Գիրքը հրատարակվել է 30 երկներում, և վաճառվել հարյուր հազարավորավոր օրինակներով: «The New York Times»-ը գիրքն անվանել է վերջին 10-ամյակի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը:
Լիանա Զաքարյանը, ով թարգմանել է Ալենի գիրքը, նշում է, որ այստեղ կգտնենք խորհուրդներ, որոնց կարիքը ունեինք, բայց մինչ այս չէինք կռահել: Օրինակներից մեկում նա ասում է, որ ուղեղը ինֆորմացիա պահելու համար չէ, այլ մտածելու, վերլուծելու և որոշումներ կայացնելու։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք մեր ուղեղը չենք օգտագործում ըստ նշանակության և նույնիսկ 24 ազատ ժամ ունենալով հանդերձ՝ չենք հասնում արդյունավետության:
«Սոց ցանցերի ագրեսիվ դարում բոլոր գործերը հասցնելու համար պետք չէ թափառել ֆեյսբուքում կամ, մեսինջերով պատասխանել բոլոր նամակներին։ Իսկ եթե լուրջ՝ գրքում կան խորհուդներ, որոնցով մինչ այժմ շարժվում եմ: Որպեսզի հասկանաք, թե որքան արդյունավետ են խորհուրդները, պետք է պարզապես աչքի անցկացնել հեղինակի կենսագործունեությունը և նրա՝ միլիոնատեր դառնալու ուղին»,-նշում է Դեյվիդ Ալենի գրքի հայերեն թարգմանությունը հրատարակած «NEW MAG» հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Digitain ընկերության միջազգային զարգացման մենեջեր Անի Մկրտչյանի խոսքով՝ գրքի բովանդակությունը շատ պարզ է մատուցված և կարդալիս մտածում ես, որ հաստատ Ամերիկա չես հայտնագործել, բայց երբ կիրառում ես այդ ամենը, հասկանում ես, որ պարզ բանաձևերն ամբողջովին փոխում են առօրյադ:
Մեր շրջապատում էլ քիչ չենշատ են երիտասարդները, որոնք առանց գիրքը կարդալու արդեն հասցնում են ամեն ինչ:
Թերեզա Հովհաննիսյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի է և ուսխորհրդի նախագահ լինելով` ֆակուլտետի շատ գործեր է ստանձնել իր վրա: Դրանից բացի, նա աշխատում է «Ա1+» հեռուստաընկերությունում:
Արթնանում է 6:30-ից-7-ը․ պատրաստվում է, վազում է աշխատանքի, ապա՝ դասի, այնուհետև զբաղվում ուսանողին հուզող հարցերով: Թերեզան հավատացնում է, որ ինչքան շատ բան է ունենում անելու, անյքան կարգավորված է անում ամեն ինչ, այդ իսկ պատճառով նրա գրաֆիկը միշտ հագեցած է:
Վարդուկը նույնպես ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի աշխատող ուսանողներից է: Հեռուստահաղորդավարուհի լինելուց բացի, նա նաև լրջորեն զբաղվում է երգեցողությամբ, քսան տարեկանում ստեղծել է քաղցրեղենի բիզնես և նպատակադրվել ունենալ թխվածքների սեփական խանութ:
«Ամեն առավոտ օրս սկսվում է մարզումներով, մարզումներից հետո գալիս եմ համալսարան, դրանից հետո շարունակում եմ իմ մասնավոր պարապմունքները, երեկոյան ժամը 11-ին կամ 11:30 գալիս եմ տուն» – պատմում է նա:
Իր հաջողության բանալին Վարդուհին համարում է այն, որ ամեն օր, քնելուց առաջ գրի է առնում, թե ինչ պիտի անի հաջորդ օրը, անկախ նրանից՝ այդ օրը տա՞նն է, թե՞ ոչ:
Կարինե Մեջլումյանը 17 տարեկան է, բժշկական քոլեջի ուսանողուհի: Սովորելուն զուգահեռ նա աշխատում է չորս տեղ: Ասում է, որ միշտ հասցնում է ժամանակ անցկացնել ընկերների հետ և նույնիսկ 3 շուն խնամում: Հաջողության գաղնիք չունի․ նա պարզապես սիրում է թե՛ իր աշխատանքը, թե՛ ընկերներին և թե՛ շներին։
Անի Վաթինյան
3-րդ կուրս