ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ԱՌԱՆՑ ՍԹԵՐՍԻ ԳՏՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔ

ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ԱՌԱՆՑ ՍԹԵՐՍԻ ԳՏՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔ

1162

Ուսումնառության երկար ու ձիգ տարիների ավարտից հետո երիտասարդների գլխավոր նպատակը դառնում է երազանքների մասնագիտություն գտնելը։
Մարդիկ իրենց կյանքի զգալի մասը անցկացնում են աշխատավայրում, ուստի բոլորի համար էլ աշխատանքային լավ գործընկերներ ունենալը կարևոր նախապայման է: Բազմաբովանդակ մտահորիզոնով թիմը բերում է աշխատանքի արդյունավետության և առաջընթացի: Այս հարցը ազդում է նաև գործատուների գիտակցության վրա: Այդ պատճառով նրանք այժմ ավելի մեծ տեղ են հատկացնում աշխատողի անհատականության վրա։ Որոշ ընկերություններ նույնիսկ հոգեբանական թեստեր են կիրառում՝ նոր անդամի՝ թիմի կազմում աշխատելու ունակությունը որոշելու համար:
Գործատուի վրա ազդելու առաջին նախապայմանը բանավոր և գրավոր վարժ հաղորդակցության հմտություններն են: Կարևոր է նաև խուճապի չմատնվել, հանգստություն պահպանել, հատկապես, երբ ամեն ինչ սարսափելի է կամ սխալ է ընթացք է ստանում:

Ուշադրություն դարձրեք մանրուքներին. փոքր սխալ թույլ տալով՝ կարող եք ֆինանսական մեծ կորուստ ունենալ կամ կորցնել երազանքի աշխատանքը։
Որպես մեծ թիմի մի մաս՝ կենտրոնացեք աշխատանքի օբյեկտիվության վրա, նպատակներին հասնելու համար գործընկերներին առաջադրանքներ մի հանձնարարեք հրամայական տոնով։  Ցուցաբերեք զգոնություն, քրտնաջան աշխատելու հմտություններ։ Խանդավառությամբ լցվեք՝ ձանձրացնելու փոխարեն ցույց տվեք, որ ձեր կերպարը ճիշտ ժամանակին գտնվում է ճիշտ վայրում։ Կարող է զարմանալի թվալ, բայց դուք իրավունք ունեք պատասխանելու «ոչ», երբ ձեզ որևէ պայման չի դուր չի գալիս: Այս հնարքը կարող է մեծացնել աշխատանք ստանալու հնարավորությունները: Գործատուի համար կարևոր անձնային հատկանիշներ են՝
ազնվությունը՝ գործատուները ցանկանում են ճշգրիտ տեղեկատվություն իրենց բիզնեսի և աշխատողի վերաբերյալ:
Տեխնիկական իրավասություն՝ գործատուներից շատերը պահանջում են որոշակի համակարգչային հմտություններ: Փորձաշրջանի ճանապարհին ձեր հմտությունների կատարելագործումը նույնպես խրախուսվում է:
Պահպանեք աշխատանքի էթիկա՝ ժամանակին հասեք աշխատավայր, կատարեք այն, ինչ պահանջվում է, պահպանեք ժամկետները, աշխատեք ձեր հնարավորությունների առավելագույն չափով:
Ճկունություն՝ գործատուները և աշխատակիցները պետք է արագ արձագանքեն փոփոխվող պայմաններին: Գործատուներին անհրաժեշտ են աշխատողներ, որոնք կարող են փոխել իրենց առաջ ծառացած պայմանները և, ըստ անհրաժեշտության, հարմարվել նորություններին:
Որոշում և համառություն՝ խոչընդոտների բախվելիս կարողանալ շատ աշխատել, շարունակել առաջ շարժվել:
Ցանկություն՝ ավելացնելու գիտելիքների բազան, հմտությունները։
Հավատարմություն՝ գործատուները ցանկանում են վստահել իրենց աշխատողներին, նրանք չեն ցանկանում վարձատրել մարդկանց, ովքեր պահանջում են վերահսկողություն կամ որոնց չի կարելի վստահել պաշտպանելու հանրության շահերը։

Չմոռանաք աշխատանքի դիմելուց առաջ վերանայել ձեր ինքնակենսագրականը։ Միգուցե չեք ներառել այնպիսի հատկանիշներ, մանրուքներ, որոնք կարող են վճռորոշ լինել։

Լիանա Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել