ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔ

ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔ

2434

Ինչպես ասել է ամերիկացի կինոռեժիսոր, դերասան, գրող Վուդի Ալլենը` «Ադամանդները միշտ լավ ճաշակի արտահայտություններ են»:
Ադամանդները միշտ եղել են ու մնում են կանանց ամենասիրելի թանկարժեք քարերից: Շատերը գիտեն, թե ինչպիսի տեսք ունեն ադամանդները, սակայն քչերն են տեղյակ, թե ինչպիսի հսկայական աշխատանք է կատարվում
ադամանդը վերջնական տեսքի բերելու համար: Ադամանդի մշակումն ու պատրաստումը դժվարին ու աշխատատար գործընթացներ են, որոնք ընթանում են ադամանդների մշակման գործարաններում:

Սկզբում հսկայածավալ աշխատանքներ են կատարվում ադամանդի հումքը հանքերից դուրս բերելիս: Հումքի աղբյուրները գտնվում են Յակուտիայում, ինչպես նաև Արևելյան Աֆրիկայում՝ մասնավորապես Տանզանիայի Միացյալ Հանրապետությունում: Հումքը հանքերից դուրս է բերվում հսկայական մեխանիկական մեքենաների միջոցով, որոնք իրենց չափսերով գերազանցում են Ամերիկյան լեռները: Այդ մեքենաների միջոցով ամեն տարի ձեռք է բերվում ավելի քան 5 միլիոն կարատ ադամանդ: Այնուհետև առանձնացվում է որակյալ հումքը և անցնում մշակման փուլ գործարաններում: Աշխարհում լավագույնները համարվող ադամանդի գործարաններից մի քանիսը  գտնվում են ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում: Նոր Հաճն քաղաքի գործարաններից մեկում աշխատող մասնագետը՝ Արմեն Մուրադյանը, պատմեց, թե ինչպես է կատարվում ադամանդի մշակման գործընթացը.

-Գործարանում մշակման գործընթացը մի քանի փուլերից է բաղկացած: Սկզբում մասնագետները ուսումնասիրում են հումքը և հատուկ գրիչի օգնությամբ բանվորներին հանձնարարում, թե քարի որ հատվածից պետք է սկսել հղկել: Այնուհետև քարը անցնում է մշակման մյուս փուլը, որի ընթացքում ադամանդին կլոր տեսք է հաղորդվում: Մասամբ կլորացվելուց հետո քարն ուսումնասիրում է տեխնոլոգը, նշում խնդիրները, եթե այդպիսիք կան, և հանձնում ադամանդագործին: Այս գործողությունները զգուշությամբ ու մանրամասնորեն կարատվում են ադամանդի առավելագույն քաշը պահպանելու համար:

-Արմե՛ն, իսկ արդյո ՞ք ադամանդագործը պետք է տիրապետի երկրաչափական հմտությունների  ադամանդին հաղորդելու համար բոլորիս հայտնի երկրաչափական տեսքը:

-Նշեմ, որ դա այդքան էական գործոն չէ, ուղղակի կան հստակ սահմանված պարամետրեր և գործողությունների հերթականություն, որոնք պահպանելու դեպքում կստանանք ադամանդի սպասված տեսքը: Ադամանդի ամենատարածված տաշվածքը կոչվում է «57 նիստ»:

-Իսկ որո ՞նք են այդ չափորոշիչները:
-Ադամանդագործը հղկում է 8 նիստ քարի վերևի հատվածում, 8 նիստ՝ ներքևի: Ադամանդի ներքևի հատվածում նիստերի աստիճանը պետք է կազմի 40,8 աստիճան, իսկ վերևի հատվածում՝ 34,8 աստիճան: Տեխնոլոգի ուսումնասիրություններից հետո վերջնական տեսքի է բերվում քարը:

-Իսկ ձեր գործարանում հղկվող ադամանդները ի ՞նչ մասշտաբով են տարածում գտնում աշխարհում:

-Դրանք տարածում են գտնում գրեթե ամբողջ աշխարհում: Ադամանդները համադրվում են ոսկյա կամ արծաթյա ձուլվածքների հետ և այդպիսով մտնում ադամանդի մեծ շուկա:

Ահա այսպիսի հսկայածավալ աշխատանքներից հետո վերջնական տեսքի է բերվում ադամանդը: Ադամանդագործությունը միայն աշխատանք չէ, այն ևս մեկ քայլ է գեղեցկացնելու աշխարհը:

Շահանե Բաղդասարյան

4-րդ կուրս

Կիսվել