ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՍՏԱՆԱԼ ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄՈՆՏԱԺՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՍՏԱՆԱԼ ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄՈՆՏԱԺՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

1369

Հարցազրույց «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության լրատվական բաժնի մոնտաժող Մարի Մանուկյանի հետ

-Ինչպե՞ս ընտրեցիք մոնտաժողի մասնագիտությունը:

-Անկեղծ ասած, ամեն ինչ տանում էր դեպի այդ մասնագիտությունը, որովհետև ես նաև  զբաղվում էի գրաֆիկական և ձայնային  մոնտաժով, սակայն այլ ոլորտներում: Այս բոլորի համադրության արդյունքը դարձավ վիդեոմոնտաժը:  Այդ ոլորտում շատ ընկերներ ունեմ, ովքեր տիրապետում են մոնտաժային ծրագրին, տեսնելով նրանց աշխատանքը՝ ես նույնպես սկսեցի զբաղվել վիդեոմոնտաժով: Այս ամենից զատ, սկսեցի նայել նման հոլովակներ՝ իմացածս ավելի կատարելագործելու համար, և սկսեցի  վիդիոմոնտաժողի աշխատանքը:

-Պարտադի՞ր է մասնագիտական կրթությունն այս ասպարեզում:

-Իրականում՝ ոչ, այդքան էլ պարտադիր չէ: Կան որոշ  ծրագրային աշխատանքներ, որոնք պահանջում են ավելի սուր աչք, ճաշակ, քան մասնագիտական ուսուցում: Այդ աշխատանքներից մեկը հենց վիդեոմոնտաժն է, ինչպես օրինակ  օպերատորի աշխատանքը: Պարտադիր չէ ստանալ հատուկ կրթություն մոնտաժող դառնալու համար: Կան որոշակի մոտեցումներ այս մասնագիտության հետ կապված: Անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես բռնել կադրը և ճիշտ դասավորել: Այս ամենն իմանալով, և ունենալով սուր աչք՝ կարող ես դառնալ վիդեոմոնտաժող:

Ի՞նչ եք կարծում, սա՞ է Ձեր մասնագիտական ճիշտ ընտրությունը: Սիրո՞վ եք աշխատում:

-Այո՛, աշխատանքս սիրով եմ անում: Պետք է կարողանալ աշխատել  այդ ոլորտում  գտնվող մարդկանց հետ: Աշխատանքը երկար ժամանակ է պահանջում, քանի որ  նյութը մոնտաժելուց հետո, այն հնարավոր է ենթարկվի որոշակի փոփոխությունների: Եթե աշխատանքս սիրով չանեմ, ապա այն, ուղղակի, չի ստացվի:

Մասնագիտական ինչպիսի՞ հատկանիշներ եք կարևորում Ձեր աշխատանքում:

-Մոնտաժային աշխատանքում  կարևոր է ռեժիսիորական մոտեցում ցուցաբերել ցանկացած  ռեպորտաժ կամ տեսահոլովակ պատրաստելու համար: Պետք է հասկանալ, օրինակ, ինչպիսի սկիզբ  պետք է ունենա նյութը, ինչ կադրով պետք է սկսել, ինչպես տալ հետագա զարգացումը և այլն: Այսինքն՝ ցանկացած մոնտաժող պետք է մի քիչ ռեժիսիոր լինի:

Հեռուստատեսությունը կոլեկտիվ ստեղծագործության արդյունք է: Ինչպե՞ս եք համագործակցում միմյանց հետ:

-Դա շատ կարևոր է, քանի որ աշխատում ենք տարբեր տեսակի մարդկանց հետ: Նրանցից ամեն մեկը ունի իրենց ճաշակը տվյալ նյութի վերաբերյալ, բայց մոնտաժողը մեկն է: Ամեն մեկը փորձում է իրենը առաջ տանել, բայց այդ պարագայում պետք է լսել այն մարդու կարծիքը, ով պատրաստում է նյութը: Ցանկացած դեպքում հաշվի ենք առնում ոսկե միջինը:

Ինչպիսի՞ն է այսօրվա հեռուստատեսային մոնտաժը, ինչպե՞ս եք տեսնում նրա ապագան:

-Հեռուստատեսության համար պատրաստվող ցանկացած նյութ պահանջում է ոչ միայն հմուտ մասնագետներ, այլ նաև որոշակի գումար: Շատ լավ նյութ  պատրաստելու համար հեռուստատեսությունը պետք է տրամադրի մի քանի օպերատոր, ռեժիսիոր, սցենարիստ և այլն: Այսինքն, շատ լավ նյութի համար աշխատում է շատ մեծ թիմ, և անհրաժեշտ է բավականին մեծ գումար, որակյալ արտադրանք ստանալու համար:

Ինչպիսի՞ հեռուստադիտող եք:

-Ես շատ պահանջող եմ (ժպտում է): Այլ մարդկանց կողմից կատարված աշխատանքի մեջ միշտ թերություններ եմ գտնում:

Մանե Փիլիպոսյան
5-րդ կուրս

Կիսվել