ԴՈՒՍՏՐԸ՝ ՀԵՐՈՍ ՀՈՐ ՄԱՍԻՆ

ԴՈՒՍՏՐԸ՝ ՀԵՐՈՍ ՀՈՐ ՄԱՍԻՆ

1089

Զրոցակիցս Ղարաբաղյան պատերազմի հերոս Հրաչի դուստրն է՝ Արաքսիան։

-Ինչպիսի՞ մանկություն ու պատանեկություն է ունեցել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցը։

1955-ին տատիկս մահանում է, ու պապիկս հորս ու հորեղբորս հանձնում է Շուշիի մանկատուն, 1965-ին եղբայրներին տեղափոխում են Բաքու, որտեղ հորս ուղարկում են սպորտ-մանկատուն։ Սպորտ-դպրոցն ավարտելուց հետո հայրս ընդունվում է զինվորական ակադեմիա Օրջոնիկիձեում: 1973-ին նրան ազատվում են ծառայությունից, գալիս է Հայաստան ու ամուսնանում, ունենում է երկու զավակ, ինձ և եղբորս ՝ Ավետիքին:

Երբ լսում է եղբոր մահվան մասին, արդեն երեք տարով գործուղված է լինում Մոնղոլիա: Հինգ տարի աշխատելուց հետո 1987-ին վերադառնում է Հայաստան: Մի քանի ամիս մնալուց հետո նրան կրկին գործուղում են, այս անգամ՝ Կիև, բայց Կիևի փոխարեն տանում են Չերնոբիլ: Ընթացքում մի քանի անգամ երեսուներորդ բլոկ մտնելուց հետո նրան հետ են ուղարկում Հայաստան:

Վերադառնալուց հետո ինչո՞վ է զբաղվում Ձեր հայրը:

-Երբ վերադառնում է Հայաստան, Ղարաբաղյան շարժումը նոր է սկսված լինում, ու հայրս չի կարողանում անտարբեր մնալ։ 1989-ին հայրս անդամագրվում է ՀԱԲ–ին, որը ղեկավարում էր Ռազմիկ Վասիլյանը: 1991– ին, նա արդեն Քեռու ջոկատում էր, Սլավիկի հրամանատարությամբ նրանք Նոյեմբերյան-Ոսկեպար-Իջևան սահմաններն էին պահում: Հայրս հիշում էր, նաև, թե ինչպես է ծանոթացել Վազգեն Սարգսյանի հետ։ Երբ Ոսկեպարից կանանց ու երեխաներին նրա անձնական մեքենայով Իջևան է տեղափոխում, թշնամու զրահամեքենաներից մեկը փակում է ճանապարհը: Բայց երբ ստուգում ու տեսնում են, որ երեխաների է տեղափոխում, ըստ երևույթին, խխճում և բաց են թողնում: Լարվածությունն ու մարդկանց վտանգի ենթարկելու վախն այնքան մեծ է լինում, որ արցունքները չի կարողանում զսպել, հենց այդ պահին ուղղաթիռից իջնում է Վազգեն Սարգսյանը, գրկում է հորս ու ամեն կերպ փորձում հանգստացնել։

Որոշ ժամանակ անց հրամանատարությունը նրան է վստահում լրտեսելու ծանր գործընթացը: Քանի որ հայրս շատ լավ էր խոսում ադրբեջաներեն, հենց նրան ուղարկում են Լալի գյուղից երեք գյուղ հեռու տեղակայված թշնամու շտաբ՝ խոզարկության: Այնտեղ անցկացնում է մի քանի տանջալից օր և վերջապես հասնում սահմանին:

Պատմում էր նաև, թե ինչպես են շատ ու շատ լրագրողների հանդիպում, ովքեր տարբեր երկրներից գալիս էին լուսաբանելու Արցախյան ազատամարտի մանրամասները, ովքեր ականատեսն էին լինում այդ արյունահեղ պատերազմին, ու անձնազոհ ինքնապաշտպանությանը: Տպավորիչ է լինում ֆրանսիացի լրագրող Բրիջիտի հետ հանդիպումը։

Հայրս յուրահատուկ ոգևորությամբ էր հիշում Կոմանդոսին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին, ով գլխավորել է Շուշիի ազատագրումը:

Իսկ դուք՝ որպես հերոսի դուստր, ի՞նչ երազանք ունեք։

-Միայն մի երազանք, որ մեզանից յուրաքանչյուրը մի պահ մտածի, որ մեր հողի տերն ու ապագան մենք ենք. հենց այդ մտքով էլ Հայաստանը կդառնա աշխարհի առաջատար պետություններից մեկը: 

Հարցազրույցը՝ Սյուզաննա Սաֆարյանի

4-րդ կուրս

Կիսվել