Վարդավառ առանց «ջրոցու». Հաղարծինն այսօր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարդավառ առանց «ջրոցու». Հաղարծինն այսօր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1428

Տավուշում և Լոռիում Վարդավառը նշում են հուլիսի 20-ին հաջորդող կիրակի օրը։ Այդ օրը, ըստ էության, ամենից շատ է համապատասխանում տոնի բովանդակային սկզբունքին. գյուղացու դաշտային աշխատանքները հիմնականում ավարտված են լինում և լիովին իմաստավորվում է հասկերը եկեղեցում կամ գառը ուխտավայրերում զոհաբերելու սովորույթը։

Համավարակով պայմանավորված՝ այս տարի փոխվել է նաև տոնը նշելու արարողակարգը։ Հաղարծինում մարդիկ իրար չէին ջրում, իսկ ոստիկանությունը խիստ հսկողություն էր իրականացնում։

Անի Թամրազյան

Կիսվել