Հայաստանում հուլիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 73 նոր դեպք, մահացել է 6 մարդ, ապաքինվել է 187 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 37390 է, որոնցից 9793-ը՝ վարակակիր, կա 711 մահացած և 26665 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 157446 թեստավորում։
Երեկ 314 թեստ է արվել, ընդհանուր՝ 157466 (Ախտահանման պատճառով հիմնական լաբորատորիան կիրակի օրերին չի աշխատում):
Վերջին մեկ շաբաթում օրական հաստատված դեպքերը` 273, 439, 469, 451, 383, 321, 73։
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 221 մարդ։