Ես ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել զոհված հայ զինվորների հիշատակին. Վալերի Բուայե

Ես ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել զոհված հայ զինվորների հիշատակին. Վալերի Բուայե

479

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածությանը։ Գրառման մեջ Բուայեն հայտնել է, որ ցանկություն ունի հարգանքի տուրք մատուցել բախումների հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակին:

«Ես ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել զոհված հայ զինվորների հիշատակին, որոնք ընկան Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունների ժամանակ»,- նշել է Բուայեն՝ ավելացնելով, որ հիշատակի միջոցառում է կազմակերպվել Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում:
Պատգամավորը ասել է նաև, որ Ֆրանսիան պետք է դաշնակից և քույր մնա Հայաստանի համար։

https://www.facebook.com/valerieboyer13/posts/1441558776043583
Կիսվել