Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը

Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը

512

Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է, սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների 3-րդ փուլը, որին մասնակցում է կորոնավիրուս չունեցող մոտ 30 000 մեծահասակ: Յուրաքանչյուր անձ պոտենցիալ պատվաստանյութի 0,1 միլիգրամ կստանա: Մասնակիցներից ոմանց պլացեբո-դեղամիջոց կպատվաստեն: Պատվաստանյութի ստեղծման նախագծին աջակցում է ԱՄՆ կառավարությունը, որը շուրջ 500 մլն դոլար է հատկացրել և այն ընտրել որպես առաջիններից մեկը՝ կամավորների վրա լայնամասշտաբ փորձարկումներ սկսելու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր փորձարկումների առաջին փուլի դրական արդյունքների մասին: Փորձարկումն արվել էր 45 առողջ մեծահասակների վրա, որոնք 28 օր ընդմիջումով 2 պատվաստում էին ստացել։ Փորձարկման 67-րդ օրը նրանց մոտ հակամարմինների թիվը 2-4 անգամ գերազանցել էր հիվանդությունը բնական ճանապարհով հաղթահարածների հակամարմինների թվին:

Կիսվել