Էթնոգյուղ ստեղծողները. Եղիպատրուշ

Էթնոգյուղ ստեղծողները. Եղիպատրուշ

3288

Երևանից ընդամենը վաթսուն կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Հայաստանի փոքրիկ գյուղերից մեկը՝ Եղիպատրուշը, որը մյուս գյուղերից տարբերվում է նրանով, որ այնտեղ Ղազարյան քույրերի ջանքերով հիմնվել է Հայաստանի առաջին էթնոգյուղը։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհիներ քսաներկուամյա Մարիամի ու քսանամյա Զարայի առաջին բիզնես նախաձեռնությունը սկսվեց 2017-ին, երբ քույրերին միացավ բելգիահայ Ալեքս Խաչատրյանն ու հիմնեցին “Ethno Art Village Old Mush Yeghipatrush” էթնոգյուղը, որի նպատակն էր գյուղմթերքի համար տեղում սպառող գտնելն ու գյուղացու ապրանքի արտահանման պայմաններ ստեղծելը։

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Աղջիկների խոսքով՝ իրենք նաև նպատակ ունեին քարտեզից դուրս մնացած իրենց Եղիպատրուշ գյուղը դարձնել զբոսաշրջիկների սիրելի վայր։

Էթնոգյուղում աշխատելու առաջարկը աղջիկները ստացել են շատ պատահական, երբ նմանատիպ նախաձեռնությամբ Հայաստան եկած Ալեքս Խաչատրյանին Մարիամը հանդիպել է Եղիպատրուշի եկեղեցու մոտ:

This image has an empty alt attribute; its file name is 116300792_337025707693179_2054807270329318503_n.jpg
Մարիամ Ղազարյանը

Նա բարի գալուստ է մաղթել գյուղի հյուրերին ու իրենց խնդրանքով՝ պատմել գյուղի, գյուղացու կյանքի, պատմամշակութային կոթողների մասին։

Բնութագրությունը հասանալի չէ

«Էթնոգյուղում հաջողության հասնելու ճանապարհին մեզ շատ օգնեց մեր մասնագիտությունը։ Ես ու Զարան գյուղում մեր տարիքի մյուս երիտասարդներից տարբերվում ենք նրնով, որ չենք ամաչում օտար մարդկանց հետ շփվելուց, մենք չենք վախենում հարցնել, թե ով են ու որտեղից կամ՝ ոնց են գտել մեր գյուղը։ Մեր մասնագիտությունը մեզ օգնել է ոչ միայն շփման մեջ բաց, ազատ լինել, այլ նաև մենք կարողացել ենք ճիշտ մատուցել մեր գյուղի պատմությունը, լրագրողին վայել ոճով ճշտել մի քանի աղբյուրներից։ Մեզ նաև շատ է օգնել մեր լրագրողական հոտառությունը՝ թիրախավորել աչքին զարնող բաները, դրանք դնել որպես առաջնային ու գովազդել»,-ասաց Մարիամը։

Բնութագրությունը հասանալի չէ

Սկզբնական շրջանում էթնոգյուղի այցելուների թիվը փոքր է եղել, և շատ զբոսաշրջիկներ չեն իմացել նախաձեռնության մասին։

Բնութագրությունը հասանալի չէ

«Մենք մի միջոցառում արեցինք Վարդավառին: Միջոցառմանը 500-ից ավել մարդ էր եկել, գյուղի կենտրոնում ազգային երաժշտությամբ, երգով, պարով հավաքվեցինք ու գնացինք եկեղեցու մոտ և ծիսկան Վարդավառ արեցինք։ Սեղաններ էինք դրել եկեղեցու մոտ, գառներ մորթել, լավաշ, պանիր, մածուն, կարագ, ու ամեն ինչը մեր գյուղի տեղական արտադրանքն էր, որը նաև վաճառեցինք։ Դրանից հետո ոչ միայն զբոսաշրջիկները, այլև տեղացիները սկսեցին մեծ հետաքրքրություն ցուցաբերել էթնոգյուղի նկատմամբ»,- ոգևորությամբ պատմեց Մարիամը։

Այժմ զբոսաշրջիկները նույնիսկ ունեն տեղական կոլորիտով ուտեստների սիրելի ցանկ, որտեղ ամենասիրելին աթարի փռի մեջ պատրաստված կարտոֆիլն է։

Էթնոգյուղի այցելուները գնումներ են կատարելուց բացի, մասնակցում են հացի թխմանը, կարագի, պանրի պատրաստման աշխատանքներին ու նաև բերքահավաքին։

This image has an empty alt attribute; its file name is 116150148_291445935249824_2409957671808151347_n.jpg

Մարիամի խոսքով՝ էթնոգյուղի ամբողջ նպատակն այն չէ, որ գյուղմթերքը սպառվի, այլ այն, որ զբոսաշրջիկն անձամբ մասնակցի գյուղում տեղի ունեցող ամեն ինչին։

Բնութագրությունը հասանալի չէ
This image has an empty alt attribute; its file name is 116422061_370384170621216_8746063898358078978_n.jpg

«Ես վստահաբար կասեմ, որ մենք երկու ճակատում էլ հաղթեցինք՝ գյուղացիները ձեռք բերեցին սպառման շուկա, իսկ գյուղը սկսեց հետաքրքրել տուրիստական գործակալություններին»,-նշում է Մարիամը:

This image has an empty alt attribute; its file name is 116154234_3338017456220546_6405869576681153456_n.png

Նա ասում է, որ ամեն ինչ մի փոքր ավելի հեշտ է, երբ կա մեկը, որ կիսում է գյուղի համար որևէ բան անելու քո ցանկությունն ու գաղափարը, երբ կա մեկը, ում վրա կարելի է «հենվել» և իրենց համար այդ մեկը Ալեքս Խաչատրյանն էր։

Բնութագրությունը հասանալի չէ

Այժմ՝ համավարակով պայմանավորված՝ մի փոքր դժվարություններ են առաջացել, սակայն էթնոգյուղը շարունակում է սահմանափակ քանակով այցելուներ ընդունել իր հյուրընկալ հարկի տակ։ Էթնոգյուղն ապագայում նախատեսում է ստեղծել տասնյակ աշխատատեղեր, բուծարաններ, արվեստանոցներ և էթնոմշակույթի այլ կենտրոններ։

Բնութագրությունը հասանալի չէ

Ղազարյանների երկրորդ բիզնես նախաձեռնության՝ “Zarean”-ի գաղափարն ամբողջովին պատկանում է քույրերից կրտսերին՝ Զարային։ «Զարեան»-ը զբաղվում է բացառապես օրգանական գյուղմթերքի արտադրմամբ, բրենդավորմամբ ու վաճառքով։

Զարա Ղազարյանը

««Զարեան»-ում օրգանական է ամեն ինչ, նույնիսկ քաղցրավենիքը, քանի որ մեր առաջնային նպատակն է սպառողին ապահովել բացառապես որակյալ օրգանական գյուղմթերքով»,-ասում է Զարան։

This image has an empty alt attribute; its file name is 116332288_653990638538476_2362172170222771252_n.jpg

Ըստ նրա՝ դժվարությունը գաղափարի իրականացնան առաջին քայլն է, երբ չգիտես՝ որտեղից սկսել, ում դիմել, սակայն հիմա, երբ դրանք արդեն հետևում են, «Զարեան»-ի միակ դժվարությունը ստանդարտներին համապատասխան ստերիլ միջավայրի ստեղծումն է, ուր արտադրվում է գյուղմթերքը։

Բնութագրությունը հասանալի չէ

Խոսելով «Զարեան»-ի ապագա պլանների մասին՝ Զարան ասում է, որ նրանց առաջնային նպատակը որակավորում, ինչպես նաև ֆինանսական աջակցություն ստանալն է Կառավարության կամ որոշ ծրագրերի կողմից, որից հետո «Զարեան»-ը կունենա Ֆեյսբուքյան էջ, որի շնորհիվ սպառողները հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց տեսականուն։

Զարան նաև նշեց, որ ապագայում պլաններ ունի զբաղվել «Զարեան»-ի արտահանմամբ, որպեսզի հայկական օրգանական գյուղմթերքը հասանելի լինի ոչ միայն հայաստանաբնակների կամ այստեղ գտնվողների համար, այլև ամբողջ աշխարհի համար։

Բնութագրությունը հասանալի չէ

«Զարեան»-ի մասին խոսելիս Զարան հիշեց վանականի և չորացած ծառի պատումը, երբ վանականը 7 տարի շարունակ, անտեսելով մյուս վանականների ծաղրը, ջրում է ծառը, իսկ 8-րդ տարում ծառից դուրս են գալիս կանաչ շիվեր։
«Թեև «Զարեան»-ը չորացած չի, ես այն կջրեմ 7 տարի, 100 տարի, եթե պահանջվի, իմ սերունդներն էլ կջրեն, ու մենք կհասնենք ցանկալի արդյունքին»,-եզրափակեց Զարան:

Հեղինակ՝ Դիանա Պետրոսյան

Journalist.am_ը սկսում է նոր հոդվածաշար, որտեղ պատմելու ենք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի այն ուսանողների մասին, որոնք նման հետաքրքիր նախաձեռնություններով աչքի են ընկնում։ Սպասեք մեր նոր պատմություններին այլ նախաձեռնությունների մասին ևս։

Կիսվել