Ստացել ենք ճգնաժամը հաղթահարելու շանս․ պետք է պահպանել կանոնները․ Նիկոլ Փաշինյան

Ստացել ենք ճգնաժամը հաղթահարելու շանս․ պետք է պահպանել կանոնները․ Նիկոլ Փաշինյան

483

Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին հինգ օրերի տվյալներով՝ կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի և ծանր հիվանդների  թվով, կարելի է ասել, վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, իսկ ծայրահեղ ծանր հիվանդների թվով՝ հունիսի սկզբի  մակարդակին։

«Հակահամաճարակային միջոցառումների անկյունաքարը  դիմակների պարտադիր կրումն է, և այսօրվա բրիֆինգի նպատակը ոչ այնքան համաճարակային իրավիճակի բարելավման մասին հայտնելն է, այլև ահազանգելը, որ եթե այս թվերի նվազման և համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին մենք թուլացնենք մեր զգոնությունը, ըստ էության, կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին և թվերի շատ լրջագույն ավելացում ունենալ։ Այսօրվա բրիֆինգի հիմնական ուղերձը կոչն է մեր քաղաքացիներին՝ շարունակել ավելի մեծ զգոնությամբ պահպանել հակահամաճարակային կանոնները, որովհետև մենք ստացել ենք շանս՝ հաղթահարելու այս ճգնաժամը»,- ասել է վարչապետը։

Կիսվել