Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ հակառակորդի հրետակոծության հետևանքով սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ։ Մեկնարկել է նաև Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
«Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ: Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ: Շատ ոգևորված և հպարտ եմ մեր սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ»,-նշել է մարզպետը։

https://www.facebook.com/governor.of.Tavush/videos/1003111656783962
Կիսվել