Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը հայտնել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը հայտնել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին

454

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, «Ալաշկերտ» ՖԱ հարձակվող Էդգար Մանուչարյանը հայտնել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ Այս մասին 33-ամյա հայազգի ֆուտբոլիստը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ նշել է. «Իմ շատ սիրելի ընկերներ, խաղընկերներ, սիրելի երկրպագուներ. ավարտում եմ իմ ֆուտբոլիստի կարիերան: Լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում ավելի քան 18 տարի, ծառայելով իմ ազգային հավաքականին, իմ սիրելի ակումբներին, որտեղ հանդես եմ եկել, որոշեցի ավարտել իմ կարիրան։ Այս ընթացքում շատ են եղել դրական, ուրախ պահեր, եղել են անկումներ ու պարտություններ, շատ դժվարին ճանապարհ եմ անցել, բայց երբեք գլուխս չեմ կախել առավել ևս չեմ փոշմանել իմ անցած ճանապարհից, չնայած շատ լավ հասկանում եմ, որ ձեր և իմ ակնկալիքները չեմ արդարացրել ինչպես որ կարող էի … հիմա իմ կյանքում սկսում եմ ուրիշ էտապ, միանշանակ մնալու եմ ֆուտբոլում ու ամեն բան անելու եմ հնարավոր և անհնարին, որ իմ փորձով օգտակար լինեմ մեր ֆուտբոլին…շնորհակալություն բոլորին՝ իմ ակումբներին, ղեկավարությանը, բոլոր աշխատողներին, ֆեդերացիայի աշխատակազմին և իհարկե իմ խաղընկերներին, որոնց շնորհիվ ես երկար ճանապարհ եմ անցել …սիրում եմ ձեզ….»,- գրել է Մանուչարյանը։

https://www.facebook.com/edgarmanucharyan87/posts/3096680237124078
Կիսվել