ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ:
Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։
Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը»:
տուն Հոդված Հայահոծ թաղամասերում ավերակոծությունները զգալի են, վնասվել է նաև ՀՀ դեսպանատան շենքը....