Բեյրութում պայթյունից տուժել են երկրի վարչապետի ընտանիքը, մի քանի խորհրդականներ. Արմեն Պետրոսյան

Բեյրութում պայթյունից տուժել են երկրի վարչապետի ընտանիքը, մի քանի խորհրդականներ. Արմեն Պետրոսյան

1022

Արևելագետ Արմեն Պետրոսյանը Journalist.am-ին հայտնեց, որ Բեյրությում տեղի ունեցած պայթյունները մեկը մյուսի հետ կապված են եղել։ Առաջինը եղել է Բեյրութի նավահանգստում էլեկտրական վթարի հետևանքով, իսկ երկրորդ պայթյունը ավելի ուժգին է եղել Բեյրութի նավահանգստում տեղակայված նիտրատի պահեստում։
«Ցավոք սրտի, պայթյունից հետո տուժել են նաև Բեյրութի նավահանգստի հարևանությամբ գտնվող հայկական մի քանի թաղամասեր, ինչպես նաև ծանր վիրավորումից հիվանդանոցում մահացել է «Ալ-Քաթայիբ Ալ-Լուբնանիա» քրիստոնեական կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը» ,-նշեց արևելագետը։
Արմեն Պետրոսյանը նաև հայտնեց, որ լիբանանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյունից տուժել են երկրի գործող վարչապետի ընտանիքը, նախկին վարչապետի կեցավայրը, մի քանի խորհրդականներ։

Հեղինակ՝ Անի Թամրազյան

Կիսվել