«Զվարթնոցը» տեղեկացրել է հակավարակային միջոցառումների մասին

«Զվարթնոցը» տեղեկացրել է հակավարակային միջոցառումների մասին

381

Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տեղեկացրել է ուղեւորներին հակավարակային միջոցառումների մասին:

«Ավիացիոն անվտանգության աշխատակիցները, շրջիկ ծառայության ընթացքում ժամանակակից «խելացի» սաղավարտներով հեռահար ձեւով կջերմաչափեն ուղեւորներին, ուղեբեռներն ու ձեռքի իրերն անվտանգ կերպով կախտահանվեն, օդանավակայանում փակցված հատուկ գծանշանների ու ցուցանակների, տեղադրված պաշտպանիչ բաժանարարների շնորհիվ կապահովվի ինչպես ուղեւորների, այնպես էլ մեր աշխատակիցների միջեւ անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, իսկ ձեռքերի ախտահանման համար տեղադրված են անհրաժեշտ ախտահանիչ հեղուկներ», – ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել