Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տեղեկացնում է՝ օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ուղեբեռը եւ ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը:
«Կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր եւ անվտանգ կերպով կախտահանվեն ուղեւորների ուղեբեռները եւ ձեռքի իրերը:
Ցանկության դեպքում օդանավակայանում եւս հնարավոր է փաթեթավորել իրերը, որոնք փաթեթավորելուց հետո եւս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով»,- ասված է հաղորդագրության մեջ: